Միջին եկամուտ ունեցող երկրներում հոգեկան խանգարումներով տառապող հինգ անձանցից չորսը բուժում չեն ստանում
Այսօր Սանոֆին հայտարարեց Հայաստանում հոգեկան խանգարումներով տառապող անձանց բժշկական օգնության մատչելիության բարձրացման և այդպիսով դրանից բխող հիվանդությունների և վաղաժամ մահացության նվազման նպատակով Հայաստանի Առողջապահության նախարարության և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի (միավորման) հետ համագործակցության մասին:
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, այս երկամյա հանրային-մասնավոր համագործակցության մասին հայտարարվեց Հայաստանի Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի պրոֆեսոր Դրիս Մուսսաուի և Սանոֆիի Դեղերի մատչելիության փոխնախագահ, բժիշկ Ռոբերտ Սեբբագի կողմից:
Վերապատրաստելով տեղական առողջապահության ոլորտի մասնագետներին, ուսուցանելով հիվանդներին և նրանց ընտանիքներին և համայնքների շրջանում բարձրացնելով հոգեկան խանգարումների մասին իրազեկվածության մակարդակը` համագործակցությունը նպատակ ունի բարելավել նմանատիպ հիվանդություններով տառապող անձանց վերահսկումը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հոգեկան խանգարումներով տառապող հինգ անձանցից չորսը բուժում չեն ստանում: Բժշկական միջոցների և դեղերի պակասը, առողջապահության ոլորտի մասնագետների ոչ պատշաճ վերապատրաստումը և այդ հիվանդությունների վերաբերյալ թյուրըմռնումն այն հիմնական խոչընդոտներն են, որոնք խանգարում են հիվանդներին բժշկական օգնություն ստանալ: Հոգեկան խանգարումներով տառապող անձինք նաև հաճախ ստիգմատիզացիայի (խարանավորման) զոհ են դառնում և մեկուսացվում են հասարակությունից:
Սանոֆին` ինտեգրված համաշխարհային առողջապահության առաջնորդը, բացահայտում, զարգացնում և տարածում է թերապևտիկ լուծումներ` հիմնվելով հիվանդների կարիքների վրա: Սանոֆին առողջապահության ոլորտում ունի հիմնական առավելություններ` իր յոթ աճման պլատֆորմաներով. շաքարախտի լուծումներ, մարդկային պատվաստանյութեր, նորարարական դեղամիջոցներ, սպառողների առողջապահություն, զարգացող շուկաներ, կենդանիների առողջություն և նոր Գենզիմ: Սանոֆին ցուցակագրված է Փարիզում (EURONEXT: SAN) և Նյու-Յորքում (NYSE: SNY):