Բացվել է ևս մեկ Orange խանութ Տիգրան Մեծ պողոտայում
Այսօրվանից Orange-ն իր հաճախորդներին կընդունի նաև Տիգրան Մեծի 12 հասցեում գտնվող նորաբաց խանութում: Այսօր տեղի ունեցած պաշտոնական բացման արարողության ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը շնորհավորել է խանութի անձնակազմին և մասնավորապես ասել.
«Մեր նպատակն է մոտ լինել հաճախորդներին և դարձնել հնարավորինս հեշտ ու հարմարավետ նրանց սպասարկումը: Այսօր մեր խանութներում վաճառքի ու սպասարկման խորհրդատուներն ընդունում են 600,000 բաժանորդների ամենաբազմազան հարցերով: Որակյալ սպասարկումն ու բաժանորդին մոտ լինելը մեր ամբողջ ընկերության համար է առաջնահերթություն, և մենք պատրաստ ենք բարձր պահել այն ստանդարտները, որ սահմանել ենք»:
Ըստ ընկերության մամուլի ծառայության, այսօր Orange-ն իր հաճախորդներին ընդունում է թվով 77 խանութներում, որտեղ ընկերության վաճառքի խորհրդատուները հաճախորդներին դիմավորում են նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում, ինչպես աշխարհում ամենուր, որտեղ գործում է Orange-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան