Սերժ Թանկյանը մտահոգ է քիմիական զենք կիրառելու վերաբերյալ հայտնաբերված «ապացույցով»
Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Ֆեսբուքի իր էջում անդրադարձել է Սիրիայում կատարվող դեպքերին:
«Ես իսկապես անհանգստացած եմ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ սիրիական վարչակարգի դեմ հայտնաբերված «ապացույցով», որը որպես ներխուժման առիթ է օգտագործվում: Հիշու՞մ եք Իրաքի ներխուժման «հավաստի» ապացույցը: Ի՞նչու Ասադը պետք է քիմիական զենք կիրառեր, երբ նա առաջատար դիրքեր ունի և այն էլ իր վերահսկողության տակ: Դրա մեջ իմաստ չեմ տեսնում: Առավել մեծ հավանականություն չկա՞ ենթադրելու, որ «Ալ-Կաիդան» և «Ջաբհաթ Ալ-Նուսրան» են դա արել՝ Արևմուտքին ներգրավվելու համար: Այս անգամ թողե՛ք ողջ մարդկությանը տեսնի ապացույցները և թույլ տվե՛ք ՄԱԿ Գլխավոր ասամեբլեային, այլ ոչ թե ԱԽ-ի մի քանի ազգերի միջամտելու վերաբերյալ որոշում կայացնել: Պարզապես մի քանի մտքեր»,- գրել է երաժիշտը: