Վիկտոր Յանուկովիչ. Մաքսային միության և Եվրամիության միջև ընտրությունը կկատարի ժողովուրդը
Եվրամիության կամ Մաքսային միության մեջ Ուկրաիանիյի ներգրավման հարցը կորոշվի համաժողովրդական հանրաքվեյով: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր կայացած ասուլիսում:
Օտարեկրյա լրատվամիջոցների հաղորդմամբ` ասուլիսում, որը հեռարձակվել է տեղական «1+1» հեռուստաընկերությամբ, Վիկտոր Յանուկովիչը մասնավորապես ասել է, որ սկսած ցանկացած պարզագույն հարցից, մինչև այդպիսի դժվար, ռազմավարական հարց, պետք է որոշի ժողովուրդը` հանրաքվեի միջոցով:
Տեղեկատվության համաձայն` սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքով Ուկրաինայի բնակչության 41,7 տոկոսը կողմ է եվրաինտեգրմանը, իսկ Մաքսային միությանն անդամակցելուն կողմ է բնակչության մեկ երրորդը:
Ուկրաինան առաջիկա նոյեմբերին պատրաստվում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Ուկրաինայի եվրաինտեգրման նկրտումներն ավանդաբար Կրեմլի սուր արձագանքին են արժանանում: Հենց Ասոցացման համաձայնագրի ստորագրումն էլ, մասնագետների կարծիքով, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված «առևտրային պատերազմի» պատճառ դարձավ այս տարվա օգոստոսին: