ԵՊՀ ռեկտորատի պարզաբանումը` ուսման վարձավճարների նոր չափերի սահմանման խնդրի վերաբերյալ
Երևանի պետական համալսարանի ռեկտորատը տարածել է պարզաբանում ուսման վարձերի թանկացման վերաբերյալ, միաժամանակ հայտարարելով, որ հարցի վերաբերյալ հնչում են իրականությանը չհամապատասխանող գնահատականներ ու ոչ պրոֆեսիոնալ տեսակետներ:
«Անհիմն են բոլոր այն պնդումները, թե ուսման նոր վարձավճարների սահմանումն անօրինական է, և իբր ԵՊՀ գիտական խորհուրդը չուներ այդ լիազորությունները»,-ասված է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած պարզաբանման մեջ:
ԵՊՀ ռեկտորատը հարկ է համարում նշել հետևյալը.
1. Ուսման վարձերի բարձրացման խնդիրը բազմիցս քննարկվել է համալսարանի կառավարման մարմիններում և մասնավորապես ԵՊՀ գիտական խորհրդում: Դեռևս 2012 թ. նոյեմբերի 8-ին կայացած նիստի ընթացքում լսելով ԵՊՀ գիտական խորհրդի՝ համալսարանի ֆինանսական մուտքերի ու ելքերի ուսումնասիրման և օպտիմալացման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը՝ ԵՊՀ գիտական խորհրդի անդամները, ի թիվս այլ միջոցառումների, նախանշում էին ուսման վարձերի բարձրացման անհրաժեշտությունը: Այնուհետև, 2013 թ. ապրիլի 18-ին կայացած նիստում ԵՊՀ գիտական խորհուրդը իրեն վերապահված լիազորությամբ, համաձայն ԵՊՀ կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետի սահմանել է 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների համար ուսման վարձավճարների չափը: Այսպիսով՝ անհիմն են բոլոր այն պնդումները, թե ուսման նոր վարձավճարների սահմանումն անօրինական է, և իբր ԵՊՀ գիտական խորհուրդը չուներ այդ լիազորությունները:
2. Սահմանված ուսման նոր վարձավճարները վերաբերում են բացառապես 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիներին, իսկ բարձր կուրսերի ուսանողների ուսման վարձավճարները սահմանվել են նախկինում և մնում են անփոփոխ նրանց ուսումնառության ողջ ընթացքում: Նոր ուստարվա ընդունելության մրցույթով անցած դիմորդները (նրանք դեռևս հրամանագրված չեն որպես ուսանող) ընդունելության դիմում-հայտերը ներկայացնելիս տեղեկացված են եղել սահմանված վարձավճարների մասին.
ԵՊՀ պարզաբանմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան