Ֆիրդուս Զաքարյան. Սիրիահայ համայնքում խուճապ չկա, կարևոր է, որ մենք էլ խուճապի չմատնվենք
Սիրիայի հայկական համայնքում խուճապ գոյություն չունի: Կա տագնապ, որը նախորդ օրերի համեմատ ավելի խորն է:
Այս մասին Սիրայում իրավիճակի հնարավոր թեժացման, Հայաստանի անելիքների, հայ համայնքում տիրող տրամադրությունների վերաբերյալ Panorama.am-ին տված հարցազրույցում հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
-Հիմա սիրահայեր գալի՞ս են Հայաստան:
-Արդեն 15 օր է` Սիրիայի հետ ոչ օդային, ոչ ցամաքային կապ չունենք: Եթե սիրիահայեր են գալիս, ապա նրանք այլ երկրներ տեղափոխվածներն են, հիմնականում Լիբանանից: Այս պահին շաբաթական երկու չվերթ է իրականացվում Բեյրութ-Երևան, մեծ մասը սիրահայեր են: Այս պահին մասայական հոսք չունենք:
-Սիրիայում իրադարձությունների հնարավոր թեժացման դեպքում Հայաստանը պատրա՞ստ է ընդունել այնտեղ մնացած հայրենակիցներին:
-Այնտեղ իրավիճակը կարող է զարգանալ ցանկացած ուղղությամբ, համենայն դեպս մենք բոլոր ուղղությունների համար կարող ենք ասել, որ որոշակիորեն պատրաստ ենք:
-Նախարարությունը կապ պահպանո՞ւմ է հայ համայնքի հետ:
-Այո, ամեն օր տիկին նախարարը Սիրիայի մեր համայնքային իշխանությունների` դեսպանության, հյուպատոսարանի հետ: Ամեն օր ինֆորմացիա ենք ստանում հնարավոր զարգացումների մասին: Ամենակարևոր բանն այն է, որ հայկական համայնքում խուճապ գոյություն չունի: Կա տագնապ, որն ավելի խորն է նախորդ օրերի համեմատ: Շատ կարևոր է, որ մենք էլ` բոլորս միասին, խուճապի չմատնվենք, և ստեղծված իրավիճակին համապատասխան քայլեր կձեռնարկվեն, եթե նրանք ստիպված լինեն Հայաստան գալ:
-Քանի՞ հայ է այսօր ապրում Սիրայում:
-Մեր տվյալներով, Սիրայում մնացել է մոտ 50 հազար հայ, նրանք հիմնականում Հալեպում են, Դամասկոսում, Լաթակիայում: Մինչ այս իրադարձությունները, Սիրայում ապրող հայերի թվի վերաբերյալ երկու թիվ էր շրջանառվում, ոչ պաշտոնական տվյալներով մինչև 100 հազար հայ, պաշտոնական տվյալներով` մինչև 80 հազար հայ: Այս ամիսների ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով Սիրայում մահացել է 7 տասնյակ հայ:
Նախորդող հրապարակումներ`
ԱՄՆ-ն Սիրիայի դեմ ռազմական գործողությունների չի սկսի
Եգանյան. Ողբերգության մեջ հայտնված սիրիահայերին առավելագույն աջակցություն կցուցաբերենք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները