«Ժամանակ». Քաղաքապետարանը 2.5 անգամ ավելի շատ գումար է տրամադրել թափառող շների դեմ պայքարին, քան վերելակների վերանորոգմանը
«Ժամանակ»-ը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանն այս տարվա բյուջեով 2.5 անգամ ավելի շատ գումար է տրամադրել Երևանում թափառող շների դեմ պայքարին, քան վերելակների վերանորոգմանը, իսկ դրանցից շատերը վթարային վիճակում են, և սպառնում են մեր համաքաղաքացիների կյանքին, ինչի հաստատումն է երեկ Երևանում բազմահարկ շենքի վերելակում գրանցված հերթական դժբախտ պատահարը:
Ժամը 12:40-ի սահմաններում Իսրայելյան 37 շենքի 1-ին մուտքի վերելակի հորանն է ընկել 63-ամյա Հմայակ Ավագյանն ու մահացել: Ոստիկանությունից «Ժամանակ»-ի թղթակցին տեղեկացրել են, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: