Ինջիգուլյանի վերադարձը կլինի պաշտոնական Բաքվի ամենախելամիտ որոշումը. Փորձագետ
Հայաստանն Ադրբեջանի նախկին քաղաքացի Ֆիրուզ Ֆարաջևին լիազոր միջազգային կազմակերպության միջոցով փոխանցել է երրորդ երկիր, որտեղ նրան տրվել է փախստականի կարգավիճակ: Այս առնչությամբ մեկնաբանությունն ստանալու համար Panorama.am-ի խմբագրությունը դիմել է քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովային:
- 2012 թ-ին ադրբեջանական բանակի զինծառայողը ծառայության անտանելի պայմանների պատճառով նախընտրել էր անցել Հայաստանի սահմանը և հանձնվել, և Հայաստանը ամբողջապես ապահովել էր նրա նկատմամբ մարդասիրական մոտեցումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը:
-Հայաստանի Հանրապետությունն հերթական անգամ հավատարին մնաց ստանձնած միջազգային պարտավորություններին և հնարավորինս կարճ ժամանակահատվածում կազմակերպեց Ֆարաջևի փոխանցումը ժողովրդավարական երկրի, որտեղ նրան վտանգ չի սպառնում, ի տարբերություն Ադրբեջանի, ուր նա չցանկացավ վերադառնալ: Այսպիսով, հստակ երևում է երկու կողմերի ձեռնարկված միջոցների բնույթը: Այն ժամանակ, երբ Հայաստանը որոշում է Ֆարաջևին երրորդ երկիր հանձնելու հարցը, պաշտոնական Բաքուն, խախտելով միջազգային նորմերը, ցուցադրում է ռազմագերի Հակոբ Ինջիգուլյանի «ինքնակամ» հարցազրույցները:
-Ի՞նչ խնդիրներ Ադրբեջանն այդկերպ լուծեց:
- Ադրբեջանական քարոզչությունը փորձեց լուծել երկու խնդիր` նախագահական ընտրությունների նախաշեմին շեղել հասարակության ուշադրությունը և հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ֆարաջևին հանձնելով երրորդ երկիր`Հայաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ադրբեջանական կողմի ճնշումներն ու շանտաժն անիմաստ ու անարդյունք են: Բացի այդ, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումն արձանագրվում է միջազգային զեկույցներում և արդյունավետ կերպով օգտագործվում է Հայաստանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Վերջիվերջո, երբ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական հայտարարություններում իրենց թույլ են տալիս հայտարարել, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղ բանակցությունները, հայկական կողմը կունենա ծանրակշիռ հակափաստարկներ հակադրելու այդ հայտարարություններին: Բանակցությունների տարիների ընթացքում այդպիսիք կուտակվել են:
- Ի՞նչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանը:
- Պաշտոնական Բաքվի ամենախելամիտ որոշումն այս դեպքում կլինի Ինջիգուլյանի վերադարձը, քանի որ դա հնարավորություն կտա Ադրբեջանին պատրաստակամություն ցուցաբերել երկկողմ հարցերի լուծմանն ուղղված քաղաքակիրթ մոտեցմանը: Ադրբեջանն արդեն առանց այն էլ ծանր կացության մեջ է գերի ընկած հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանության և միջազգային նորմերի բազմակի խախտումների հետևանքով:
Նախորդիվ` ՊՆ. Հայաստանը ադրբեջանցի գերի Ֆիրուզ Ֆարաջևին փոխանցեց երրորդ երկրին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան