
Էկվադորում բանանի արկղերում պահված 4 տոննա կոկային են առգրավել
Էկվադորի ոստիկանությունը Բելգիա ուղարկելու համար նախապատրաստված ավելի քան չորս տոննա կոկային է առգրավել:
«Ռոսբալտ» լրատվական կայքի փոխանցմամբ` բեռը հայտնաբերվել է Գուայաքիլ նավահանգստում: Էկվադորի ՆԳՆ տվյալների համաձայն` թմրանյութերի հետ միասին ձերբակալվել են այդ երկրի 5 քաղաքացի:
Կոկայինի խմբաքանակը, որը կարող է ռեկորդային դառնալ այս տարում հարավամերիկյան երկրներում առգրավված թմրանյութերի շարքում, թաքցված է եղել կոնտեյներում` բանանների հետ միասին: Թմրանյութերը լցված են եղել տոպրակների մեջ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 4.4 տոննա:
Հավելենք, որ տարվա սկզբից Էկվադորում առգրավվել է 37 տոննա թմրանյութ, որի նշանակալի մասը բաժին է ընկնում Կոկային տեսակին: Ավելի վաղ, օգոստոս ամսին Գուայաքիլ նավահանգստում 3.2 տոն թմրանյութ էր հայտնաբերվել, որը նախատեսվում էր ուղարկել Իսպանիա: