ՓՊ նախագահի ընտրություններում դիտորդություն կիրականացնեն 3 կազմակերպություններ
Սեպտեմբերի 14-ին կայանալիք Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի Հայաստանյան ներկայացուցչությունը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի Փաստաբանների պալատից:
ՓՊ ընտրություններում նախագահի թեկնածուներ առաջադրվել են 4 փաստաբաններ՝ Արա Զոհրաբյանը, Տիգրան Թանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը և Աշոտ Թադևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են