Գվարդիոլա. «Հաղթանակը նվիրում ենք Յուպ Հայնկեսին»
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Լոնդոնի «Չելսիի» հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում տոնած հաղթանակի մասին:
«Առաջին հերթին` շնորհակալություն եմ հայտնում Յուպ Հայնկեսին, ով ինձ հնարավորություն տվեց այսօր երեկոյան այստեղ լինել: Հենց նրա աշխատանքը մեզ հնարավորություն տվեց ժամանել Պրահա: Այս հաղթանակը նվիրում ենք նրան: Սա ֆանտաստիկ խաղ էր` լրացուցիչ ժամանակով ու 11 մետրանոցների հարվածաշարով: Անկախ արդյունքից, եզրափակիչն ստացվեց: Շատ պահեր ստեղծեցինք, հիանալի էինք գործում հարձակման գծում: Ֆուտբոլիստները գովեստի են արժանի դրսևորած բնավորության համար: Այժմ ես հաստատ գիտեմ, թե ինչու «Բավարիան» անցած մրցաշրջանում տիրացավ հնարավոր բոլոր մրցանակներին: Շնորհիվ հաղթանակի կամքի ու բնավորության: Ես շատ ուրախ եմ տղաների համար:
Խավի Մարտինեսը մեր թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն է: Գերազանց է, որ «Բավարիան» գնել է նրա տրանսֆերը: Առայժմ լավագույն մարզավիճակում չէ, սակայն այսօր հիանալի գործեց: Նրա բնորոշ գծերն են արտակարգ տրամադրվածությունն ու պայքարի տենչը: Այսօր գերազանց փակեց հենակետային գոտին, և մենք, իրոք, նման ֆուտբոլիստի կարիքն ունենք: Այո, վերջնամասում Մարտինեսը խորացրեց վնասվածքը, բայց մեր բժշկական շտաբը հնարավոր ամեն ինչ կանի` նրան արագ ոտքի հանելու համար:
Մենք ուժեղ էինք: «Բավարիան» լավ էր գրոհում և շատ պահեր ստեղծեց: «Չելսիի» դեմ խաղալը դժվար է, որովհետև այդ թիմում մեծ թվով փորձառու ֆուտբոլիստներ կան` Պետր Չեխը, Էշլի Քոուլը, Ջոն Տերրին, Ռամիրեսը և Ֆրենկ Լեմպարդը: Նրանցից յուրաքանչյուրը մեծ թվով եզրափակիչ խաղերի է մասնակցել, ինչը շատ բան է տալիս: Իսկ «Բավարիայի» ստեղծած գոլային պահերի թիվը խոսում է մեր կարգի մասին: Մենք արժանի էինք այս հաջողությանը»,- հայտարարել է Գվարդիոլան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները