Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցություններն ակտիվացել են
Կրկին ակտիվացել են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները: Ոմանք անգամ հիշել են Քրեական օրենսգրքի «վաղեմության ժամկետ» հասկացությունը, որը, սակայն, չի կարող նրա նկատմամբ կիրառվել, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, իսկապես, որոշ օղակներում քննարկվել է այս հարցը, և ակնարկել են, որ իշխանությունը պատրաստ է զիջումների գնալ, բայց մի պայմանով, որ Սիրադեղյանը վերադառնա և որոշ ժամանակ «նստի»: Դատավարությունը կվերսկսեն և օբյեկտիվ քննություն կանեն: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Սիրադեղյանն այս ընթացքում վեպ է գրել, որը հանձնարարել է տպագրել շատ տարիներ անց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում