Նունե Եսայանի ուսումնական կենտրոնը, հավանաբար, կգործի հոկտեմբերից
Ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը, իր որոշման համաձայն, վճռել է Երևանի Տիգրան Մեծ 26 ա հասցեում գտնվող թիվ 53 դպրոցի երկրորդ հարկը տրամադրել «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` իր կողմից ներկայացվող ծրագրի իրականացման համար:
Իսկ կազմակերպությունը նպատակ ունի հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործեն հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի, համակարգչային դասընթացների անվճար խմբակներ: «Հրապարակ»-ը փորձել է մանրամասներ ճշտել Նունե Եսայանից, բայց հարցերին երգչուհու անունից պատասխանել է մի կին՝ նշելով, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, բայց դժվար թե հասցնեն սեպտեմբերի 1-ից աշխատել: Նշել է նաև, որ հիմա ուսումնական կենտրոնը համալրվում է համապատասխան կահավորանքով և, հավանաբար, հոկտեմբերից կբացեն դպրոցի դռները երեխաների առջև: