Տարածաշրջան 15:54 31/08/2013

«Ադրբեջանական կողմից որևէ կոնկրետ արձագանք չկա». Ինջիգուլյանի գործի մասին

 Հայաստանը անշեղորեն հետևում է Ժնևյան կոնվենցիաների դրույթներին: Մեկնաբանելով ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևի`երրորդ երկիր փոխանցելու փաստը` panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները հետամուտ են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով ստանձնած պարտավորություններին: Հաշվի առնելով ռազմագերու` հայկական կողմի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների մոտ արտահայտված ցանկությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որպես միջնորդ կազմակերպություն, դիմել է ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին և նախօրեին ադրբեջանցի ռազմագեերին տեղափոխվել է երրորդ երկիր»,- նշեց Ա. Կապրիելյանը:

Հատկանշական է, որ Ֆիրուզ Ֆարաջևը վերջերս ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք, ինչն իր հերթին առաջացրել էր Ադրբեջական կողմի «կասկածները»:

Մասնավորապես` «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ «կասկած է առաջացնում այն իրողությունը» որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք հենց այն պահից, երբ ադրբեջանական գերության մեջ հայտնվեց Հակոբ Ինջիգուլյանը: Շահին Սայիլովը նշել էր, որ սա Ժնևյան կոնվենցիաների խախտում է:

Այս կապակցությամբ անդրադառնալով Ֆիրուզ Ֆարաջևի` երրորդ երկիր տեղափոխվելու վերջնական ցանկությանը Ա. Կապրիելյանը նշեց.

«Ֆարաջևը ի սկզբանե հատել էր ՀՀ պետական սահմանը` երրորդ երկիր տեղափոխվելու մտադրությամբ: Նա առաջին իսկ օրվանից հայտարարել է այդ իր ցանկության մասին: ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելում և դեմ առ դեմ հանդիպումներ էին ունենում ադրբեջանցի ռազմագերու հետ: Ահա այսպիսի հանդիմումներից մեկի ընթացքում Ֆարաջևը հանկարծ նշել է, որ ցանկանում է վերադառնալ Ադրբեջան: Ենթադրում եմ, որ գուցե այստեղ դեր է խաղացել հարազատների նկատմամբ կարոտը: Դրանից հետո Ֆարաջևը նորից փոխեց իր ցանկությունը` հայտարարելով, որ վերջանական որոշում է կայացրել տեղափոխվել երրորդ երկիր: Պարզ է, որ որքան էլ բարվոք լինեն ռազմագերու պահվելու պայմանները, նա անշուշտ գտնվում է որոշակի ապրումների մեջ: Կարծում եմ, ռազմագերին բավական ժամանակ է ունեցել դիտարկել բոլոր տարբերակները: Մյուս կողմից անկասկած իր դերն է ունեցել այն իրողությունը, որ Ադրբեջան վերադարձած ռազմագերիները բոլորն անխտիր դատապարտվել են հայրենիքի դավաճանության հադվածով բավական երկար ազատազրկման ժամկետների:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ իշխանությունները որևէ առնչություն չունեն ռազմագերուն` երրորդ երկիր տեղափոխելու գործընթացի հետ: Այն իրականացվել է ԿԽՄԿ-ի կողմից:

Այս ամբողջ գործընթացը իրականացվել է բավական թափանցիկ և ՊՆ-ն ժամանակին հանդես է եկել համապատասխան հայտարարություններով: Այսինքն, տվյալ իրավավիճակում ռազմագերին, ինչ ցանկություն որ արտահայտել է, այդ մասին պաշտոնական հայտարարություն է արվել»,- նշեց Ա. Կապրիելյանը:

Անդրադառնալով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիգուլյանի շուրջ ստեղծված իրադրության ներկա փուլին` Արմեն Կապրիելյանը նշեց. «Ցավոք սրտի, դեռևս հստակ արդյունքների մասին խոսել չենք կարող: Գործընթացը գտնվում է բանակցային փուլում: Առայժմ ադրբեջանական կողմից որևէ կոնկրետ արձագանք չկա»:

Արմեն Կապրիելյանի համոզմամբ Ֆարաջևի` երրորդ երկիր տեղափոխվելը ևս մեկ անգամ փաստեց այն իրողությունը, որ հայկական կողմը ուղղակի կապ չէր տեսնում
ադրբեջանցի ռազմագերու շուրջ զարգացումների և Ինջիգուլյանի` Հայաստան վերադառնալու գործընթացների միջև:

«Մենք դրա իրավունք էլ չունեինք: Այս առումով ադրբեջանական «կասկածները» լիովին անհեթեթ էին: Հակառակորդ կողմի առջև պայման դնելը, ինչ-որ նախապայմաններով հանդես գալը արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Հայաստանը երկար տարիներ անշեղորեն հետևում է Ժնևյան կոնվենցիաներին` կատարելով իր ստանձնած պարտավորությունները: Տվյալ պարագայում հաշվի է առնվում ռազմագերու ցանկությունը»,- ասաց Ա. Կապրիելյանը:

Նախորդիվ`

 Ինջիգուլյանի վերադարձը կլինի պաշտոնական Բաքվի ամենախելամիտ որոշումը. Փորձագետ

ՊՆ. Հայաստանը ադրբեջանցի գերի Ֆիրուզ Ֆարաջևին փոխանցեց երրորդ երկրին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարգիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}