Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը հանրայնացնում է իր ֆոնդերում պահվող տպագրական մշակույթի գեղագիտական արժեքները
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում բացվեց բացառիկ ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարանի արխիվում պահվող նոտաների անվանաէջերի և ազդագրերի լավագուն նմուշները: Դրանցից շատերը հրատարակված են համաշխարհային տպագրական մշակույթի մեջ մեծ դեր ունեցող հրատարակչատների կողմից: Այս մասին Panorama.am-ին ասաց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: «Մենք հանրայնացնում ենք մեր ֆոնդերում պահվող թանգարանային այն արժեքները, որոնք սովորաբար հեռու են այցելուների աչքերից. հանրայնացնում ենք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի տպագրական մշակույթի գեղագիտական արժեքները: Դրանք ոչ միայն Սպենդիարյանի նոտերան են, այլ նաև այդ շրջանի խոշորագույն կոմպոզիտորների ստեղծած նոտաները, որոնք նվիրել են կոմպոզիտորին կամ ինքն է գնել ու պահել իր գրադարանում»,- մանրամասնեց նա:
Ցուցադրության գաղափարի և ձևավորման հեղինակն է երիտասարդ նկարիչ-դիզայներ Լիլիթ Արշակյանը: «Կլասիկ ցուցադրություն է, քանի որ ինֆորմացիան այնքան շատ է, որ մի փոքր ուշադրություն շեղելը ճիշտ չէր լինի»,- ասաց նա:
Մ. Օթարյանի ներկայացմամբ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի տպագրական տներից առանձնանում են Մ. Բելյաևի (Լայպցիգ), Պ. Յուրգենսոնի (Մոսկվա), Վ. Բեսսելի (Մոսկվա - Ս.Պետերբուրգ), Ա. Գուտխեյլի (Մոսկվա) և Մ. Բեռնարդի (Ս. Պետերբուրգ) երաժշտական հրատարակչատները: Դրանցից մի քանիսը շարունակում են իրենց գործունեությունը մինչ օրս: Այս տպագրատներում հրատարակվել են հռչակավոր կոմպոզիտորներ Բախի, Բեթհովենի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Գլինկայի, Գլազունովի, Սպենդիարյանի և այլոց գործերը:
Ցուցադրությունը կշարունակվի մեկ ամիս:
Լուսանկարներն` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում