Մարմարյան. Մեր գործատուները միայն պահանջ են ներկայացնում, իրենք չեն մասնակցում կրթությանը

 Բուհերի վարձավճարների բարձրացման, կրթության որակի բարելավման, ինչպես նաև կրթական մի շարք այլ խնդիրների շուրջ Panorama.am-ը զրուցել է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանի հետ:

- Պարոն Մարմարյան, Ագրարային համալսարանը հայտարարել է, որ ուսման վճարները գոնե գալիք տարում չի թանկացնելու: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել ֆինանսական ու կրթության բարելավման խնդիրները:

- Կրթության որակի բարելավումը հիմնարար հարց է: Այն մի օրվա կամ մի տավա խնդիր չէ, այլ բավականին երկարատև աշխատանքի: Միայն բուհում որակ չի լինում այն լինում է կրթական ողջ շղթայում` սկսած մանկապարտեզից: Որակ հասկացությունը բերել-կապել մի խնդրի հետ, այնքան էլ ճիշտ չէ: Այն, որ մյուս բուհերը վարձավճարները բարձրացնում են որակը բարձրացնելու համար, այո, այդ խնդիրն էլ կա, որովհետև եթե այսօր դուք չունեք եվրոպական մակարդակի լաբորատոր սարքավորումներ, առավել ևս կիրառական գիտությունների համար և նորագույն տեխնոլոգիա ու տեխնիկա, դժվար է պատրաստել այնպիսի մակարդակի մասնագետներ, ինչպիսին պահանջում է ԵՄ-ին ինտեգրվելու ողջ գործընթացը:

Եթե մենք ուզում ենք, որ դասախոսական կազմը երիտասարդացվի, մենք դրան ֆինանսներ պետք է տրամադրենք: Հաջորդ բաղադրիչը` մենք պետք է կարողանանք հայերենով ստեղծել ուսումնամեթոդական բազա: Այդ գրականությունը նախապատրաստելը, տպագրելը, բաժանելը մեծ նյութական ծախսերի հետ է կապված: Այս բոլոր ֆինանսական խնդիրները մենք էլ ունենք, բայց մեր մոտ թանկացումներ չեղան, քանի որ մենք գիտենք գյուղի երիտասարդության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Եթե մեզ համեմատեք այլ համալսարանների հետ, մեր ուսանողության 55-60, մասնագիտություններ կան, որ մինչ 70 տոկոսը գյուղի երիտասարդությունն է: Մեր աշխատավարձերը նույնիսկ շատ սահմանափակ են, բայց մենք դա անում ենք գյուղի երիտասարդության համար:

Բարձրագույն կրթությունը բավական բարձր պահանջարկ ունի, ըստ այդմ բարձր կրթական մակարդակը բարձր հատուցում է պահանջում: Հիմա պատրաստվում ենք աջակցել այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն բայց ունեն սոցիալական խնդիր: Այն ուսանողները, ովքեր ունեն 85 միավոր և ավելի միջին որակական գնահատական, բայց ունեն նաև սոցիալական խնդիր կամ ընդգրկված են «Փարոսի» համակարգում, բոլորը փոխհատուցվելու են, մինչև հարյուր տոկոսով պետությունը փոխհատուցելու է: Սա այն սոցիալական փաթեթն է, որ կառավարությունը որոշել է և մենք ներկայացնելու ենք մինչև սեպտեմբերի 10-15-ը:

- Ագրարային համալսարանից բավականին մեծ թվով ուսանողներ են հեռացվում` տարեկան 4-5 հարյուր ուսանող: Ո՞րն է դրա պատճառը:

Դրանց պատճառները շատ են: Հեռացվողների ճնշող մեծամասնությունը հեռակա ուսուցման համակարգից են: Խնդիրներ կարող են լինել արտագնա աշխատանքի հետ կապված, ընտանեկան, սոցիալական տարբեր պատճառներ` այդ թվում նաև վարձավճարը: բայց մենք եթե ուզում ենք կրթության որակ ապահովել, մենք չենք կարող նրանց կուրսից կուրս ավտոմատ տեղափոխել: Չի կարելի որակ պահանջել, բայց առանց հեռացման: Պետք չէ վճարել չսովորելու համար: Մեր հասարակությունը դա պետք է ընկալի:

Մյուս կողմից յուրաքանչյուր երիտասարդ պետք է նախապես մտածի, եթե ուզում է բարձրագույն կրթություն ստանալ, բայց դա շատ թանկ հաճույք է, նա պետք է հաշվի առնի, թե որտեղ է իր ուժը պատում, որտեղի կրթույթունն է իրեն հասու:

- Շատերն, ավարտելով բուհը, դժվարանում են աշխատաքն գտնել, կա՞ ինչ-որ մեխանիզմ ու գործատուների հետ համագործակցության հարթակ, որ լավագույն ուսանողներն ու կադրերն ավարտելուց հետո անցնեն աշխատանքի:

-Մասնագետի պահանջարկը լուծում է աշխատանքի շուկան: Մենք ունենք կարիերայի կենտրոն, որն աշխատում է բարձր կուրսեցիների, բակալավրային շրջանավարտների, մագիստրանտների ու ասպիրանտների հետ: Այդ բազայում գրանցված է շուրջ 3000 շրջանավարտ: Համապատասխան աշխատանքի դեպքում մենք նրանց առաջարկում են: Բացի այդ, կազմակերպում ենք նաև հանդիպումներ մեր կադրերի և գյուղատնտեսության ոլորտի գործատուների հետ: Մենք համագործակցում ենք հանրապետության լավագույն ու միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Կոնյակի գործարանը, օրինակ, ունի 35 հոգու պահանջարկ: Երկուշաբթի օրվանից մենք ուսանողների ենք ուղարկելու երեք շաբաթվա պրակտիկայի, որոնցից էլ գործատուն պետք է իր համար լավագույն կադրերին ընտրի: Անհրաժեշտ է, որ մասնագետն իր որակներով համապատասխանի պահանջներին:

- Իսկ համապատասխանո՞ւմ են:

-Այո: Մեր շրջանավարտների մասին, ովքեր գնում, եվրոպական կրթական տարբեր ծրագրերի են մասնակցում, բավականին դրական կարծիքներ ենք ստանում: Մենք չենք ասում, որ թերություն չունենք, բայց ժամանակի ընթացքում պետք է կարգավորենք: Ինչքան գործատուները շահագրգռված լինեն լավ մասնագետ ստանալու գործում, այնքան էլ նրանք պետք է նպաստեն լավ մասնագետի կայացման գործին: Ցավոք սրտի Հայաստանում գործատուն դեռևս սովոր չէ դրան: Արտերկրում գործատուն առաջին կուրսից համագործակցում է բուհի հետ: Մի տեղ տանում է պրակտիկայի, մի տեղ ֆինասնսավորում է իրականցնում, մի տեղ աշխատավարձ է տալիս` հետևում և ընտրում է իր կադրերին: Մեր գործատուները միայն պահանջ են ներկայացնում, իրենք չեն մասնակցում կրթությանը: Բայց մենք պետք է գործենք համատեղ: Մենք դրա փորձն ունենք:

- Պարոն Մարմարյան, կա մի խնդիր ևս` գյուղատնտեսության ոլորտի պետական մի շարք կառույցներում աշխատավարձի ցածր լինելու պատճառով երիտասարդ կադրերով թարմացում տեղի չի ունենում: Չե՞ք կարծում, որ նրանց աշխատավարձը պետք է գոյանա նաև մասնավորի միջոցներից` կոնկրետ ծառայությունների ու սպասարկման դիմաց:

-Պատկերացրեք, եթե երիտասարդն ուզում է ամուսնանալ և գյուղում ամրանալ, պետք է ստանա գոնե համապատասխան աշխատավարձ: Բայց եթե այդ մարդու աշխատավարձը կազմում է 45 հազար դրամ, արդյո՞ք նա կկարողանա ամրանալ գյուղում: Բացարձակապես հնարավոր չէ: Համայնքները պետք է ունենան ագրոպարենային համակարգի մասնագետների պարտադիր հաստիք: Ինչպե՞ս եք պատկերացնում, մարզը, կամ մի քանի համայնք միասին պե՞տք է ունենան մի անասնաբույժ, պե՞տք է ունենան բույսերի պաշտպան, պե՞տք է ունենան մի ագրոնոմ: Այսօր մենք մի կովից ստանում ենք 2000 լիտր կաթ, բայց աշխարհը հասել է միջին ցուցանիշով10-12 հազար լիտրի: Մեր գործատուն, համայնքը, պետք է հասկանա, որ գյուղատնտեսությունը պետք է վարվի գիտականորեն հիմնավորված մակարդակով:

- Արտասահմանից շատ են ներկրվում սելեկցիոն եղանակներով ստացված ծառատեսակներ, բույսեր, անասնատեսակներ և այլն: Մենք ունե՞նք ներսում համապատասխան մասնագետներ` դրանց օգտագործումն ու բազմացումը կազմակերպելու համար:

-Աշխարհում միշտ էլ այդ փոփոխություններն ու նվաճումները տարածվում են: Դրա համար էլ գիտությունը սահմաններ չունի: Մեր երկիրը տարբեր տեսակի անասուններ է ներկրում: Այո, մենք ունենք այդ մասնագետները, բայց այդ մասնագետների պահանջը դեռ ֆերմերը չի հասկանում: Եթե ներկրել է այդ կենդանին, պետությունն էլ սուբսիդավորել է, ուրեմն նա պետք է ունենա համապատասխան մասնագետ: Մենք արտադրություններում աշխատող մասնագետներին երկու, երեք տարին մեկ անգամ հրավիրում ենք վերապատրաստման:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}