Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը կհանդիպի Սիրիայի և «Հեզբոլլահ»-ի ղեկավարությանը
«Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը կհանդիպի Սիրիայի և «Հեզբոլլահ»-ի ղեկավարությանը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակ Հոսեյն Նաղավի Հոսեյնին «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում՝ տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի գլխավորած երեք հոգանոց պատվիրակությունն այսօր առավոտյան մեկնել է Լիբանան, որտեղից պետք է ուղևորվի Սիրիա:
Հոսեյն Նաղավի Հոսեյնիի խոսքով՝ իրանցի խորհրդարանականները Լիբանանում կհանդիպեն այդ երկրի և «Հեզբոլլահ» կազմակերպության ղեկավար կազմի հետ, իսկ Դամասկոս այցելության ժամանակ Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներին կփոխանցեն Իրանի ժողովրդի և կառավարության պատգամը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ՊՆ. Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի