ԱՄՆ-ն այնուամենայնիվ որոշել է պատժել Սիրիային. Թուրքիան պահանջում է լայնամասշտաբ ներխուժում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հստակ հասկացնել է տվել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անպատիժ չի մնալու «դաժան և սարսափելի» քիմիական հարձակման համար, որն անցած շաբաթ Դամասկոսում խլեց ավելի քան 1400 մարդու կյանք: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:
«Մենք չենք կարող հանդուրժել մի աշխարհ, որտեղ կանայք, երեխաները և անմեղ քաղաքացիները գազից թունավորվեն»,-Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է Բարաք Օբաման՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն դեռ պլանավորում է «սահմանափակ, նեղ» ռազմական պատասխան տալ, սակայն չի նշել հարվածի կոնկրետ ժամանակացույցը:
Նրա խոսքով, անցած շաբաթ իրականացված քիմիական հարձակումը սպառնացել է ԱՄՆ-ի և իր դաշնակիցների՝ Իսրայելի, Թուրքիայի և Հորդանանի ազգային անվտանգությանը:
Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու գործում տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներից առավել «ոգևորված է» Թուրքիան:
Այսպես, թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայում «Հաղթանակի տոնի» 91-ամյակի կապակցությամբ նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը խոսել է Սիրիայում հավանական պատերազմ սկսելու մասին:
Վաչապետը անդրադառնալով Սիրիայում ռազմական գործողություն մասին ԱՄՆ կառավարության հայտարարությանը` ասել է, որ Թուրքիային «սահմանափակ ռազմական գործողությունը» չի բավարարի:
«Սիրիայի դեմ ռազմական գործողությունները պետք նման լինեն Կոսովում իրականցվածգործողություններին: Միջամտությունը չպետք է տևի 1-2 օր, այլ պետք է հանգեցնի ռեժիմի տապալմանը»,-ընդգծել Էրդողանը:
Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարության համաձայն, ռազմական միջամտությունը կարող է տեղի ունենալ մինչև G-20-ի հանդիպումը, որը նախատեսվում Սանկտ-Պետերբուգում՝ սեպտեմբերի 5-6-ին:
Նախորդիվ` Գյուլ. «Սիրիայում քիմական զենքի կիրառումը անպատասխան չի մնա»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները