Մշակույթ 09:57 31/08/2013

«Մշակույթի նախարարությունը ստում է»... Լ. Զաքարյանի բնակարանը շարունակում է մնալ կիսավեր ու փոշոտ

 Արդեն տևական ժամանակ է, ինչ Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` Խորեն Պալյանի, Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանը տուն-թանգարանի վերածելու քաղաքացիական հասարակության ջանքերն արդյունքի չեն հասնում: Բնակարանն այսօր էլ բացիթողի վիակում է՝ կիսավեր, կեղտոտ, փոշոտ:

«Նախարարությունից ասում են տունը ժառանգ ունի, մենք ոչինչ չենք կարող անել: Ժառանգներն էլ ասում են՝ ժամանակ չունենք, դատական գործընթացների մեջ ենք: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը գոնե գնելու հնարավորություն ուներ»,- Panorama.am-ի հետ զրույցում նախարարությունից իր դժգոհությունը հայտնեց «Լուսինե Զաքարյան» ֆեյսբության էջի ադմինիստրատոր և պատասխանատու Վարդուհի Սուքիասյանը, ով մասնագիտությամբ դաշնակահարուհի է, եղել է «Խորեն Պալյանի ուսանողուհին և հոգեզավակներից մեկը»: Նա նշեց, որ խնդիրը գնդակի նման գլորում են՝ «Երևանի քաղաքապետարանից ասում են դիմեք մշակույթի նախարարություն, մշակույթի նախարարությունից էլ՝ ժառանգներին, ժառանգներն էլ, ինչպես տեսնում ենք, ժամանակ չունեն»:

Վարդուհին ասաց, որ ինքն էլ է սկսել ստորագրահավաք՝ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու համար, սակայն առայժմ հավաքել է 260-270 ստորագրություն: «Հիմա փնտրում ենք գրագետ, անաչառ իրավաբան, որը կհետևի գործընթացին, ժառանգորդ կոչեցյալների քայլերին, կպարզի կտակի առկայությունը: Այսինքն՝ ուզում ենք գործընթացը վերահսկենք օրենքի դաշտում»,- ասաց Վ. Սուքիասյանը: Նա նշեց, որ իրենք այլևս չեն դիմի մշակույթի նախարարությանը, քանի որ «ստում են». «Նախարարությունից ասում են Լուսինե Զաքարյանի արխիվը հանձնել են Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Թանգարանից ինձ ասել են, որ իրենց չի հանձնվել, այլ ունեն ինքնուրույն ձեռք բերած մի քանի արժեքներ»:

Նա պատմեց, որ վերջերս գտել են նաև Լուսինե Զաքարյանի ոսկեղենի մի մասը: Գրառում ֆեյսբուքյան էջից. «Մի քանի օր առաջ, բոլորովին պատահաբար /գուցեև Աստծո կամքով/ գտնվեցին Լուսինե Զաքարյանի ոսկյա զարդերի մի մասը, որը Խորեն Պալյանը ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ Ի ՎԵՐ պահ էր տվել ... Լուսինեի դաշնամուրին։
Երբ, բնակարանում նկարահանում կատարելու առիթով կրկին բացվեց անմոռանալի զույգի տան դուռը, այնտեղ կանգնած գարշահոտի /սիրտս ցավում է, բայց դա այդպես էր/ պատճառը պարզելու համար, կարծելով թե մուկ է սատկել, առաջինը դաշնամուրի մեջ փնտրեցինք։ Ահավասիկ մեր գտածը...
Մաշված դրամապանակի մեջ, մոռացության և փոշու գրկում։ Թերևս, քանդուքարափ եղած, լքված բնակարանի միակ անձեռնմխելի անկյունն է եղել դա՝ Լուսինե Զաքարյանի ԴԱՇՆԱՄՈՒՐԸ։ Լուսինե Զաքարյանին ճանաչող մարդիկ կփաստեն, որ սա նրան պատկանող զարդերի միայն չնչին մասն է։ Իսկ թե ո՞ւր են անհետացել մնացածը, որոնց մեջ էր նաև Լուսինեի՝ հետմահու ստացած Մեսրոպ Մաշտոց ադամանդով ընդելուզված շքանշանը, անհայտ է։ Գտնված զարդերը փոխանցվելու են Րաֆֆի Պալյանին, միչև տուն-թանգարանի վերաբերյալ որոշակի լուծումներ լինելը։ Մենք լինելու ենք ծայրագույնս հետևողական այս հարցի վերաբերյալ»:

Անզուգական երգչուհի Լուսինե Զաքարյանը, ով իր ձայնով ու կատարողական արվեստով զարմացրել ու ընդունելի է եղել ոչ միայն հայերի, այլ նաև օտարազգիների կողմից, իրեն հիշողներին ու իր արվեստը գնահատողներին «ընդունելու» որևէ անկյուն չունի: Մշակույթի ոլորտի պատասխանատուները, ում հիմնական գործերից մեկը պետք է լինի մեր ունեցած արժեքները պահպանելը, մեր ունեցած տաղանդաշատ արվեստագետների հիշատակը վառ պահելը, «չկան»:

Տեղեկանք
Հայ երգչուհի (սոպրանո), Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքրայնաը ծնվել է 1937 թ. Ջավախքում: Փոքր տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ: Երևան տեղափոխվելուց հետո Լ. Զաքարյանը սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրում է թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմում է Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական է լինում: Այնուամենայնիվ Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրում է, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել: Երգչուհու առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ է լինում Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով նա պատվիրում է անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորեց իր ողջ կյանքի ընթացքում: «Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»,- եչգչուհու մասին ասել է Վազգեն Առաջինը: Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորում է հայերեն և գրաբար, և նվիրում հայ հոգևոր երաժշտությանը: Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացնում է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները: Լուսինե Զաքարյանը մահացավ 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին, աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։ Այստեղ է ամփոփված նաև Լուսինե Զաքարյանի ամուսնու՝ Խորեն Պալյանի աճյունը:

Խորեն Հարությունի Պալյանը ծնվել է 1935 թ. մարտի 10-ին, Լիբանանի Տրիպոլի քաղաքում, Սփյուռքի բազմամյա մանկավարժ և հասարակական գործիչ Հարություն Պալյանի ընտանիքում։ 1946 թ.-ին ներգաղթելով հայրենիք՝ միջնակարգն ավարտելուց հետո սովորել և ավարտել է Ս.Էջմիածնի հոգևոր ճեմարանը։ 1955-ի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և 1961-ին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1962-ին Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճաններ։ Ս. Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։
Ինչպես նշում էր Խորեն Պալյանը իր մտերիմների մոտ, 1965-ի ապրիլին Եղեռնի 50-ամյակին Հայաստանում ծայր առած ազգային ինքնագիտակցության աննախընթաց պոռթկումը հիմնական շարժառիթը հանդիսացավ, որպեսզի նա թողնի հոգևոր ասպարեզը՝ երբեք չբաժանվելով սակայն եկեղեցուց։ 1965-ին ընդունվել և 3 տարի հետո գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ապա 1968-ին նշանակվել դասախոս հայոց լեզվի պատմության ամբիոնում՝ դասավանդելով լեզվի պատմություն և գրաբար։ 1995-2005 թթ. համատեղության կարգով գրաբար, ծիսագիտություն և վարքաբանություն է դասավանդել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում։ 15 տարիներ շարունակ ղեկավարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի «Հայ տոհմիկ» երգչախումբը, որը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, այնպես էլ Արցախում։ 1978-2004 թթ դասավանդել է Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա Սևանի Վազգենյան դպրանոցումժամակարգություն, տեսական շարականագիտություն և հայ հոգևոր երաժշտություն առարկաները։ Հիշյալ ծառայությունները բարձր գնահատելով՝ Վեհափառ Հայրապետ Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը Խորեն Պալյանին շնորհել է «Ս.Ներսես Շնորհալի» շքանշանը։

Նախորդող նորություն՝ Նախարարությունը` Լուսինե Զաքարյանի տունը փրկելու մասին. «Դա զուտ ընտանիքի խնդիրն է»

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}