Հեռուստադեբատներ պետք է անցկացնել հեռուստատեսության եթերում, այլ ոչ թե հյուրանոցում. Աթանեսյանը արձագանքել է Զոհրաբյանին
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը ընդունել է մյուս թեկնածու Արա Զոհրաբյանի՝ բանավեճ անցկացնելու հրավերը, սակայն առաջարկում է բանավեճի իր ֆորմատը: Աթանեսյանի այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է հետևյալը.
«Այսօր տեղեկացա, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրը իմ մրցակից պարոն Զոհրաբյանը առաջարկում է անցկացնել բանավեճ-քննարկում հյուրանոցում: Ենթադրբար փաստաբանների և լրագրողների ներկայությամբ: Հեռուստադեբատներ անցկացնելու գաղափարի մասին ես արտահայտվել էի դեռ իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ: Գտնում եմ, որ պետք է անցկացնել հեռուստադեբատներ հեռուստատեսության եթերում, այլ ոչ թե հյուրանոցում` անհասկանալի ֆորմատով, որը շանս ունի վերածվելու էժան շոուի:
Ընդունելով հրապարակային բանավեճի գաղափարը, իմ հերթին առաջարկում եմ կազմակերպել հեռուստադեբատներ, համաձայն եմ անգամ ուղիղ եթերի և դիմում եմ բոլոր հեռուստաընկերություններին այդ խնդրանքով: Ցանկալի է, որ այն տեղի ունենա սեպտեմբերի 11 կամ 12-ին երեկոյան ժամի»:
Կարդացեք նաև՝
ՓՊ նախագահի ընտրություններ. թեկնածու Արա Զոհրաբյանը մյուս թեկնածուներին հրավիրում է բանավեճի