Տարբեր բուհերի մոտ ակցիա իրականացնող երիտասարդները երթով շարժվում են կառավարություն
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական ուսանողական միությունը, որն ուսման վարձերի «ապօրինի բարձրացման» դեմ ակցիա էր իրականացնում Երևանի ճարտարագիտական համալսարանի դիմաց, երթով այժմ շարժվում է դեպի կառավարության շենք: Ակցիայի մասնակիցներն անցնում են տարբեր բուհերի մոտով` կոչ անելով ուսանողներին միանալ իրենց պայքարին:
ԵՊՀ մոտով անցնելիս միության ակցիային միացան նաև ԵՊՀ դիմաց ակցիայի մասնակիցները, ովքեր ի սկզբանե մտադիր էին շարժվել դեպի Կրթության և գիտության նախարարություն: Հայտարարվեց, որ այժմ ակցիայի բոլոր մասնակիցները երթով կքայլեն դեպի կառավարության շենք:
Նախորդող հրապարակում`
ԵՊՀ-ի դիմացից ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում