Ադրբեջանի ժողովրդի համար այդպես էլ «մարդ» չճանաչվելով` նա դարձավ «տարվա մարդ» Ֆիլիպիններում. «Ազադլիգ»-ը` Ի. Ալիևի մասին
Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության պաշտոնական թերթը, «վստահելի աղբյուրներին» հղում կատարելով, տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի`«Biz News Asia» ֆիլիպինական թերթն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ճանաչել է «տարվա մարդ»:
«Ազադլիգ» թերթն իր շփոթությունն է արտահայտում այդ կապակցությամբ` չհասկանալով, թե ինչպես է իշխանամետ թերթը, անտեսելով այնպիսի հրատարակություններ, ինչպիսին են «Washington Post»-ը, «Spiegel»-ը և «The New York Times»-ը, Google որոնողական համակարգում բացակայող ֆիլիպինյան թերթին անվանում «մեծ լսարան» ունեցող հրատարակություն:
«Նման ռեյտինգները սովորաբար հրապարակվում են դեկտեմբերի վերջում կամ հունվարի սկզբում, այնպես, ինչպես ֆուտբոլիստների, դերասանների կամ երգիչների դեպքում: Իլհամ Ալիևին «տարվա մարդ» ճանաչելը պատահականորեն համընկավ նախընտրական շրջանի և ընթացիկ տարվա 8-րդ ամսվա հետ: Ասում են` բոլոր պատահականությունները պայմանավորված են անհրաժեշտություններով: Այն, որ Իլհամ Ալիևի անունը հայտնվել է հենց ֆիլիպինյան հրատարակության մեջ, նման է «ծայրահեղ» անհրաժեշտության: Ճիշտ է`հասկանալի չէ, թե այդ թերթն Իլհամ Ալիևին «տարվա մարդ» ճանաչելով ուշացել է 2013 թվականից, թե շտապել է 2014 թվականի համար», - գրում է թերթը:
«10 տարվա ընթացքում Ադրբեջանի ժողովրդի համար այդպես էլ «մարդ» չճանաչվելով` նա դարձավ «տարվա մարդ» Ֆիլիպիններում: Շնորհավորում ենք . . . Հետաքրքիր է, ֆիլիպինացիները երբևէ լսե՞լ են նմանատիպ հրատարակության գոյության մասին», - հեգնում է ադրբեջանական թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում