Բեյլ. «Իմ երազանքը կատարվեց. ես «Ռեալում» եմ»
Այսօր կայացել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլի շնորհանդեսը: Ուելսի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ստորագրել է 6-ամյա պայմանագիր` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով: Տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 91 մլն եվրո: Շնորհանդեսին ներկա են եղել 20000 երկրպագուներ, ևս 130000-ը իրադարձությանը հետևել են Ինտերնետի միջոցով:
«Ողջույն բոլորին, հրաշալի է, որ ես այստեղ եմ, սա իմ երազանքն է: Հույս ունեմ օգնել թիմին` 10-րդ անգամ նվաճելու եվրոպական չեմպիոնների գավաթը»,- ասել է Բեյլն անգլերենով, որից հետո արդեն իսպաներեն ավելացրել է. «Երազանքս կատարվեց. Ես «Ռեալում» եմ: Երախտապարտ եմ բոլորին այսքան ջերմ ընդունելության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները