«Դոկտրինա». 8 ամսում Ադրբեջանի ԶՈւ-ում մահացել է 64 զինծառայող, որոնցից 55-ը` ոչ մարտական պայմաններում
Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության սեկտորի կորուստները 2013թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 64 անձ: «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այդպիսին են ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական հետաքննությունների կենտրոնի տվյալները:
Նշվում է, որ մահացած 64 զինծառայողներից 55-ը մահացել են ոչ մարտական պայմաններում: Ընդ որում`ևս մեկ անձ, Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի ուսանողը, մահացել է անհայտ պայմաններում:
Վիրավորված և մարմնական վնասվածքներ ստացած ադրբեջանցի զինվորականների թիվն այդ շրջանում կազմել է 73 անձ: Ըստ տեղեկատվության` բոլորը վիրավորվել են ոչ մարտական պայմաններում` բացառությամբ 8 անձի: