Իրանի ՊՆ. ԱՄՆ-ի ռազմական հարձակման նպատակը Սիրիայի բանակի դիրքերի թուլացումն է հօգուտ զինյալների
«Իրանն ԱՄՆ-ին 8 ամիս առաջ էր նախազգուշացրել, որ Սիրիա «Սարին» մակնշմամբ գազի խմբաքանակ է ներմուծվում»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Միացյալ Նահանգները, ուշադրություն չդարձնելով Իրանի նախազգուշացմանը, այն դեպքում են Սիրիայում քիմիական զենքի կիրառման պատրվակով ռազմական հարձակում գործելու պատրաստակամություն հայտնում, երբ Իրանն ԱՄՆ-ին 8 ամիս առաջ էր նախազգուշացրել, որ Սիրիա «Սարին» մակնշմամբ գազի խմբաքանակ է ներմուծվում, որն էլ գործնականում քիմիական զենքի կիրառման համար պայմաններ ապահովեց»:
«ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայում ռազմավարական հավասարակշռությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորություններ չունեն: Նրանք ջանում են, որպեսզի, սահմանափակ հարձակում գործելով, թուլացնել Սիրիայի կառավարական բանակի դիրքերը՝ փորձելով դիրքային առավելությունը փոխել ի օգուտ զինյալների»,-նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Նախորդող հրապարակումներ՝
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի
Իրանի ՊՆ. Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը
Իրանի ԶՈւ ԳՇ պետ. ԱՄՆ-ն Սիրիայում պատերազմում է ի շահ «Ալ-Կաիդայի»
Իրանի ԱԳ նախարար. ԱՄՆ Կոնգրեսը չի կարող Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու թույլտվություն տալ