Ջորջ Բուշ-ավագը սխալմամբ ցավակցել է Մանդելայի մահվան կապակցությամբ
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի գրասենյակը սխալմամբ հաղորդել է Հարավ-Աֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան մասին, հաղորդում է «Ռիա-Նովոստին»: Բուշ-ավագը ցավակցել է Մանդելայի հարազատներին ու երկրի բնակիչներին իր և կնոջ անունից: Ավելի ուշ Բուշի ներկայացուցիչ Ջիմ Մակգրատը, ով հրապարակել էր հայտարարությունը, «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել էր, որ կատարվածը հիմար սխալ է եղել: Նա ներողություն է խնդրել ու բացատրել, որ սխալ է կարդացել «Washington Post»-ի վերնագիրը:
Ավելի վաղ ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զումայի գրասենյակը հաղորդել էր, որ Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Յոհանեսբուրգի իր տուն: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, առայժմ վիճակը կրիտիկական է ու անկայուն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան