Ն. Մամեդով. Միջազգային հանրությունը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում արդար մոտեցում չի ցուցաբերում
Միջազգային հանրության մոտեցումները ԼՂ հիմնախնդրի հարցում Բաքվին ստիպում են ապավինել սեփական ուժերին: Այս մասին «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
Վերջինիս կարծիքով, միջազգային հանրությունը հակամարտության վերաբերյալ միանշանակ գնահատականներով հանդես չի գալիս, ինչը մեծ հարված է հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հեղինակությանը:
Նրա խոսքերով, անհասկանալի է, թե ինչու ԵԱՀԿ-ն է և Եվրամիությունը չեն ցանկանում ուշադրություն դարձնել այն բանաձևերի և փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են հակամարտության վերաբերյալ:
«Ցավոք, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից, վերջին 20 տարիներին գործադրած ջանքերը որևէ արդյունքի չհանգեցրեցին»,- նշել է Ն. Մամեդովը, ավելացնելով, որ միջազգային հանրությունը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում արդար մոտեցում չի ցուցաբերում: