Հակադիր կարծիքներ` օլիմպիական շինարարության ընթացքի մասին
Բրազիլիայում լույս տեսնող «O Estado de Sao Paulo» պարբերականը հրապարակել է, որ միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) անհանգստացած է «Ռիո-2016»-ի օլիմպիական կառույցներում և օժանդակ շինություններում կատարվող աշխատանքների դանդաղ ընթացքի համար: Քիչ է նաև հյուրանոցային համալիրների քանակը: Մի խոսքով` 44 մարզակառույցների ընդամենը կեսն է տեղավորվում ժամկետների մեջ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ ՄՕԿ-ն անհանգստություն էր հայտնել մետրոպոլիտենի, ավտոմայրուղիների, օդանավակայանի անցակետերի սակավության համար:
Այս ամենը, սակայն, հերքել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը: Նա զրուցել է ՄՕԿ-ի գործադիր տնօրեն Ժիլբերտ Ֆիլլի հետ: Պարզվել է, որ ՄՕԿ-ի զեկույցում ընդամենը ասվել է, որ աշխատանքները կատարվում են ժամանակացույցի համաձայն և ոչինչ ուշացումով չի արվում:
Խաղերի կազմկոմիտեի նախագահ Կառլոս Արթուր Նուսմանը հայտարարել է, որ այժմ ՄՕԿ-ը ոչ մի հարցով անհանգստացած չէ: Ավելին, ՄՕԿ-ը ողջունել է մի շարք գործերի հաջող ընթացքի համար:
Ավելորդ չէ նշել, որ սա ՄՕԿ-ի համակարգող հանձնախմբի 5-րդ այցն էր Ռիո դե Ժանեյրո, որտեղ օլիմպիական խաղերը տեղի կունենան 2016 թ. օգոստոսի 5-21-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում