«Էս ակտիվիստներն ո՞ւր են». Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պահանջում են բացել Փակ շուկան (տեսանյութ)
Այսօր ժամը 13:00-ին նախատեսված էր «Փակ շուկայի» շինարարության դեմ բողոքող ակտիվիստների հերթական բողոքի ակցիան, սակայն ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, այստեղ բոլորովին այլ ակցիա է տեղի ունենալու:
Այս պահին «Փակ շուկայի» տարածքում որևէ ակտիվիստ չկա, փոխարենը այստեղ են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյաի կողմնակիցները` նրա տարբեր հիմնարկների աշխատակիցները: Մասնավորապես, Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատակցուհիներից մեկը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ իրենք չէին կարող այստեղ չգալ, քանի որ արդար չեն համարում նոր աշխատատեղերի դեմ մղվող այս պայքարը: «Թող ժամանակին գոռգոռային, երբ այստեղ «կռիսանոց» էր»,- նշեց նա:
Մեր ճշտող հարցին, թե ինչն է նրան պարտադրել այստեղ գալ, տիկինը նշեց, որ իր տեգոր կինն այնտեղ արդեն աշխատանքի է ընդունվել և միայն սպասում է շինարարության ավարտին. «Ով ինձ կարար ստիպեր, որ ես գայի»:
Նշենք, որ ակտիվիստների բացակայությունը տարածքից չվրիպեց լրագրողների ուշադրությունից: Henaran.am-ի թղթակիցը կարողացավ կապ հաստատել Տիգրան Խզմալյանի հետ, ով իրենց բացակայությունը նախանշված ակցիայի վայրից բացատրեց նրանով, որ իրենք հեռվից հետևում են իրավիճակին և անպայման կմիանան, բայց այս պահին վախենում են, որ ժողովրդի միջև ընդհարում կլինի և այդ պատճառով իրենց ներկայությունը նպատակահարմար չէ:
Նշենք, որ մասնակիցների ձեռքին կան «Մենք կողմ ենք նոր աշխատատեղերի բացմանը», «Թողեք ապագա սերնդին ապրել արժանավայել քաղաքում» և այլ խորագրով պաստառներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա