ԵՊՀ-ի դիմացից ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ԿԳՆ
ԵՊՀ կենտրոնական շենքի դիմաց ուսման վարձերի բարձրացումից դժգոհող ուսանողներն ու քաղաքացիներն այս պահին շարժվում են դեպի կրթության և գիտության նախարարություն. փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Ակցիայի մասնակիցները բարձրախոսով վանկարկում են «Ուսանող միացիր», «Ուսանող միացիր», և կրթության ոլորտի պատասխանատուներից պահանջում նվազեցնել ուսման վարձերի չափը: Ակցիայի մասնակիցները հիմնականում առաջին կուրսի ուսանողներ են, նրանց միացել են նաև բարձր կուրսերի ուսանողներ:
Ակցիայի մասնակիցներից իրավագիտության բաժնի ուսանող Հարություն Մկրտչյանին քիչ առաջ ոստիկանները տեղափոխել են ոստիկանություն, պատճառաբանությամբ, որ նա դասերի ընթացքում բարձրախոսով ելույթ է ունեցել` խանգարելով դասապրոցեսը: Այդ պատճառով նրանք հիմնականում ելույթ էին ունենում դասամիջոցների ընթացքում:
2-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը` Հերմինե Վիրաբյանը Panorama.am-ին հայտնեց, որ միացել են ակցիային, քանի որ մտավախություն ունեն, որ ամեն տարի բուհերի ղեկավարությունը կարող է գնալ վարձավճարների բարձրացման:
«Մենք ունենք քույրեր, եղբայրներ, բարեկամներ, ովքեր չեն ուզում հեռանալ այս երկրից ու չեն հեռանալու, նրանք ցանկանում են կրթություն ստանալ իրենց երկրում, սակայն նման տեմպերով շարունակվելու դեպքում պատկերացնում եք հիմ տարի հետո ինչ կլինի»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան