Ա. Հովհաննիսյան. Ոչ մի բուհ չի ներկայացնում, թե ինչպես է պատրաստվում բարելավել կրթության որակը

 «Քաղաքական սերնդափոխություն» շարժման գործունեության, ինչպես նաև երիտասարդների կրթական խնդիրների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց շարժման ղեկավար Անի Հովհաննիսյանի հետ:

- Նախ, որո՞նք են «Քաղաքական սերնդափոխություն» շարժման գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները:

-Քաղաքական սերնդափոխություն շարժումը ստեղծվեց մայիս ամսին, որի հիմնական նպատակն է ապահովել երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական ու պետական ոլորտում: Այս ընթացքում մենք գրանցեցինք նաև մեր հասարակական կազմակերպությունը` «Արդարության սերունդ», որից հետո նախաձեռնեցինք մեր հաջորդ քայլը, վերլուծական կենտրոնի բացումը, որը տեղի կունենա այս ամսվա տասնհինգին: Այն հնարավորություն կտա կազմակերպել քննարկումներ, սեմինարներ, տարաբնույթ հանդիպումներ, ինչպես նաև իրականացնել տարբեր ոլորտներին վերաբերող վերլուծություններ:

Պետական սերնդափոխությունն անհրաժեշտություն է, քանզի նոր կադրերի հոսք է հարկավոր: Ես կարծում եմ, որ այսօր մենք ունենք բավական խելացի և մրցունակ կրթություն ստացած երիտասարդներ, ուստի, կադրերի խնդիր չունենք: Ունենք կադրերի օգտագործման խնդիր:

-Ովքե՞ր են ներգրավվել վերլուծական կենտրոնի գործունեության մեջ:

- Ներկայումս ներգրավված են այն մարդիկ, ովքեր ներգրավված են նաև շարժման մեջ: Մենք ունենք ոլորտային վերլուծաբաններ` բնապահպանական, կրթական, քաղաքական ոլորտի, ինչպես նաև պատրաստվում ենք համագործակցել գիտական կենտրոնների հետ, տպագրել փորձագետների հոդվածները: Մենք մի խնդիր ունենք, երբ ինչ-որ ոլորտում գործընթաց է մեկնարկում, մենք հնարավորութուն չենք ունենում լսել տվյալ ոլորտի մասնագետի հիմնավորված կարծիքը: Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի առնչությամբ, որը պետք է նախաստորագրվի նոյեմբեր ամսին, ինչպես նաև Եվրասիական միությանը Հայաստանի ինտեգրման խնդրի վերաբերյալ որևէ քաղաքական ուժ, սուբյեկտ հանդես չեկավ բովանդակալից վերլուծությամբ, այսինքն` տվյալներով, ցուցանիշներով ու կոնկրետ հիմնավորումներով: Հնչեցին ընդամենը կարծիքներ, որ ազատ առևտրի գոտի կմտնենք, Հայաստանի տնտեսությունը կբարելավվի, լավ կլինի, բայց չկա որևէ թիվ:

-Քաղաքական սերնդափոխությունն իր գործունեության ընթացքում քաղաքական դիրքորոշում արտահայտելո՞ւ է:

- Քանի որ շարժման նպատակը տարբեր կադրերի ներգրավումն է քաղաքականության մեջ, մենք փորձելու ենք համագործակցել տարաբնույթ քաղաքական ուժերի հետ: Այն քաղաքական ուժերը, որոնք համաձայնելու են թեկուզ ընտրությունների ժամանակ ներգրավել մեր անդամներին իրենց ցուցակներում կամ որոշակի հարթակ տալ դրսևորվելու համար, այս մասով կարող ենք համագործակցել: Մենք կարող ենք համագործակցել երեք կուսակցության հետ և դրանից չի փոխվում շարժման իմաստը:

- Հնարավո՞ր է, որ շարժման անդամներից մեկը համակրի ՀՀԿ-ին, մյուսը` «Ժառանգությանը», երրորդը` «ՀԱԿ»-ին: Հնարավո՞ր է, որ շարժումը կադրեր մատակարարի միանգամայն տարբեր գաղափարներ կրող ուժերի:

- Մեր խնդիրը ոչ թե որևէ կուսակցության շահերը պաշտպանելն է, այլ առհասարակ երիտասարդ և մրցունակ կադրերին քաղաքական և պետական ոլորտում առաջխաղացմամբ ապահովելը: Ուստի, այս պարագայում, կուսակցական շահն առանձնապես չի հետաքրքրում: Ընդհանուր նպատակ գոյություն ունի` ստեղծել առողջ, մրցունակ կադրերի բազա, ովքեր կզբաղվեն երկրի կարևոր խնդիրների լուծմամբ: Կարևոր չէ, ընդդիմադիր է, թե իշխանամետ:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում վերջին շրջանում երիտասարդների` քաղաքացիական ակցիաներին մասնակցությանը:

- Եթե վստահ լինեինք, որ այս ցույցերը չեն հովանավորվում որևէ ուժի կողմից, մենք ինքներս կմիանայինք ու նրանց կողքին կլինեինք: Բայց ցուցարարների բազմաթիվ գործողություններ ցույց տվեցին, որ իրականում այստեղ ինչ-որ բան այն չէ: Օրինակ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը երկրում առկա բազմաթիվ այլ խնդիրների պարագայում ինձ համար անհասկանալի է: Ես այստեղ ավելի շատ քաղաքական պատվեր եմ տեսնում, բայց ընդհանրապես ակտիվիստներին ես ողջունում եմ:

- Եկեք մասնավորապես անդրադառնանք ուսման վարձերի բարձրացման խնդրին, որն անմիջականորեն ուսանողությանն է վերաբերում:

- Մինչև վարձերի բարձրացումը Հայաստանը տարածաշրջանում համարվում էր կրթությանն ամենաքիչ պետական ֆինանսավորում հատկացնող պետությունը: Այն կազմում է ՀՆԱ-ի 0.2 տոկոսը և ամբողջ կրթական ծախսերի 6-7 տոկոսը, որը, եթե համեմատենք ՏՀԶԿ երկրների հետ, ապա կտեսնենք, որ այդ երկրներում կրթությանը հատկացվում է ՀՆԱ-ի 1.3 տոկոսը և ֆինանսավորվում է ընդհանուր կրթական ծախսերի 20 տոկոսը, ինչը նշանակում է, որ մինչև վարձերի բարձրացումն էլ պետությունը կրթությանը քիչ ֆինանսավորում էր հատկացնում: Հաջորդ խնդիրը` մեզ մոտ ուսման վարձերի չափն է, որոնք մինչև թանկացումն էլ բավական բարձր էին, և կազմում էին մեկ շնչին բաժին ընկնող եկամուտի 20 տոկոսը: Այնինչ ԱՄՆ-ում, Ճապոնիայում կազմում է 11 տոկոսը: Հաջորդ խնդիրն անվճար տեղերի հատկացումն է: Առհասարակ պետպատվերի գումարը վճարվում է պետբյուջեից: Բավականին մասնագիտություններ կան, որոնք պահանջարկ ունեն, սակայն պետական բյուջեից ֆինանսավորվում է կրթության այն հատվածը, որը տնտեսության մեջ պահանջարկ չունի: Օրինակ, եթե ունենք բանվորի կարիք, մենք փող ենք տալիս, որ իրավաբանը սովորի: Կարելի է ոչ թե բարձրացնել ուսման վարձերը, այլ կարելի է նվազեցնել պահանջարկ չունեցող մասնագիտություններին հատկացվող գումարները:

-Իսկ կրթության որակի բարձրացման հետ կապված առաջարկներ ունե՞ք:

Եթե մենք խոսում ենք այն մասին, որ վարձավճարները բարձրացվում են կրթության որակը բարելավելու համար, ապա ես մինչ այսօր չգիտեմ մի բուհ, որը կներկայացներ ծրագիր, թե ինչպես է պատրաստվում բարելավել կրթության որակը: Ի՞նչ է նշանակում բարելավել կրթության որակը. բարձրացնո՞ւմ ենք դասախոսների աշխատավարձը, նրանց ուղարկո՞ւմ ենք վերապատրաստման, դրսից դասախոսների՞ ենք հրավիրում, ուսանողներին ապահովո՞ւմ ենք նորագույն տեխնոլոգիաներով, արտասահմանյան երկրների հետ փորձի փոխանակո՞ւմ ենք իրականացնում:

Մյուս կողմից, առհասարակ կրթության որակը չի կարող բարելավվել այնքան ժամանակ, քանի դեռ նույն ուսանողն, ընդունվելով բուհ, ինքը չի ցանկանում բարելավել իր գիտելիքները, ինքը չի ցանկանում աշխատել իր վրա: Շատ դեպքերում էլ խնդիրը կայանում է սոցիալական վիճակի մեջ, ինչը շատ դեպքերում բացասաբար է ազդում ուսանողի ձգտման վրա: Մենք առաջարկում ենք, որ ստեղծվի ուսանողի վարկավորման լավ պայմաններ: Թեև 2003 թվականից գործում է այդպիսի մի համակարգ, բայց դրանք տրամադրում են առևտրային բանկերը` ոչ նպաստավոր պայմաններով: Մենք առաջարկում ենք պետությանը մտածել մի սխեմա, որն ուսանողին հնարավորություն կտա վճարել ավարտելուց հետո: Այդ մեխանիզմի արդյունքում բուհը շահագրգռված է լինում, որ ուսանողին տա որակյալ կրթություն, քանի որ անորակ կրթության դեպքում վերջինս չի կարողանա աշխատանք գտնել և մարել վարձը: Ուսանողը շահագրգռված է, որ լավ ասովորի, դառնա լավ մասնագետ, քանի որ նա գիտակցում է, որ ավարտելուց հետո պետք է աշխատի և մարի վարձը: կամ եթե պետությունն է վճարել, նա է շահագրգռված լինում ստեղծել կարիեռայի կենտրոններ ու նպաստել շրջանավարտների` աշխատանքի տեղավորմանը: Այս մեխանիզմը նաև կանխում է արտագաղթը, քանի որ եթե ուսանողը սովորում է և ստորագրում է պայմանագիր, որ ավարտելուց հետո երեք-չորս տարում պետք է վարձը մարի, ապա ստիպված նա պետք է մնա Հայաստանում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}