«Այսինքն` կոտրեք Հալեպը և Բեյրութը, և 20 տարի հետ դուք չեք ունենա որևէ լուրջ հայկական թերթ կամ դպրոց Սփյուռքում»
Հայաստանը պետք է գործադրի բոլոր հնարավոր ջանքերը սիրիական ճգնաժամից առանց կորուստների դուրս գալու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«ՀՀ-ի համար և հայ ժողորդի համար շատ կարևոր է, թե ինչ զարգացումներ կլինեն Սիրիայում: Պետք է ընդունենք, որ ապագայում ինչ էլ որ լինի Սիրիայի հետ, Հալեպն այլևս չի լինի նախկինը և համայնքը չի կարող վերականգնվել: Ըստ հավաստի տվյալների` քաղաքի բնակֆոնդի 70 տոկոսն արդեն ավիրված է, իսկ ամերիկյան հարվածներից հետո այդ երկրից, այդ թվում նաև հայերից կարող է ընդհանրապես ոչինչ չմնալ: Մենք պետք է կարողանանք այս մարդկանց գոյությունը Հայաստանում հեշտացնել»,- նշեց Արա Պապյանը:
«Երկրորդ խնդիրը Հայաստանի իրավիճակն է: Թե՛ Թուրքիան և թե՛ Ադրբեջանը շահագրգռված են պատերազմի մեջ: Թուրքիան փորձում է, այսպես ասած, միս ու արյուն տալ իր Նեոօսմանիզմի քաղաքականությանը և վերականգնել իր ազդեցությունը նախկինում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող երկրներում, այդ թվում նաև` Սիրիայում, նաև լուծելով կողմակի հարցեր: Չպետք է մոռանալ, որ հայկական հզոր համայնքներից մեկին իր կողքից վտարելը նույնպես կարևոր է Անկարայի համար: Հալեպը կոչվել է մայր համայնք, որովհետև մյուս համայնքներին մշտապես ապահովել է ուսուցիչներով, լրագրողներով և այլ: Այսինքն` կոտրեք Հալեպը և Բեյրութը, և 20 տարի հետ դուք չեք ունենա որևէ լուրջ հայկական թերթ կամ դպրոց Սփյուռքում:
Իր հերթին Ադրբեջանի շահը դա նավթի շահն է: Նույն Ադրբեջանին ձեռք է տալիս նավթի գնի բարձրացումը, որն անխուսափելի է ռազմական ներխուժման մեկնակի դեպքում: Անկախ նրանից, թե ինչ մասշտաբի պատերազմ կլինի Սիրիայում, մեզ համար լարված շրջան է: Մենք ուշադիր պետք է հետևենք իրավիճակին, որ հանկարծ կորուստներ չունենանք»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները