«Հայէկոնոմբանկ»-ը քննարկում է հայրենադարձության օժանդակման բանկային մեխանիզմների ստեղծման հնարավորությունները
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչները վերջին շրջանում հանդիպումներ են ունենում Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կազմակերպությունների հետ: Հանդիպումների թեման առնչվում է արտագաղթի հետ, այսինքն` այդ հանդիպումների ժամանակ «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները բանակցում են հայերի վերաբնակեցման շուրջ՝ Հայաստանում: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Հայէկոնոմբանկ»-ի աշխատակազմի ղեկավար Մերի Սուքիասյանը Panorama.am-ին փոխանցեց «Էկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի պարզաբանումը. «Աշխատանքներ են տարվում գործընկերական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ, հանդիպումներ են տեղի ունենում: Սակայն կոնկրետ վերաբնակեցնելու նախագիծ, որպես այդպիսին, չի քննարկվել: Մասնավորապես հանդիպումների ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների մի ստվար զանգված ցանկանում է վերադառնալ, բայց չունի այդ քայլին դիմելու ֆինանսական միջոցներ: Այդ պատճառով մենք բանկում քննարկում ենք նաև հայրենադարձության օժանդակման բանկային մեխանիզմների ստեղծման հնարավորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները