Քաղաքական 15:54 03/09/2013

Գեորգի Ֆեոդորով. Ռուսաստանը ղարաբաղյան խնդրի կողմերից ոչ մեկին չի պաշտպանում

 Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Գեորգի Ֆեոդորովի հետ: Գեորգի Ֆեոդորովը §Ասպեկտ¦ սոցիալական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահն է: Նա նաև ռուս քաղաքական և հասարակական գործիչ է, Ռուսաստանի Դաշնության հասարակական պալատի անդամ: Պարոն Ֆեոդորովը մեկնաբանում է Եվրասիական միությանն առնչվող մի շարք հարցեր:

- Պարոն Ֆեոդորով, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում դուք նշել եք, որ §իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գտնվում է անորոշ վիճակում և ցանկացած անզգույշ քայլ Ռուսաստանի կողմից կարող է հակամարտության սրման առիթ դառնալ¦: Հատկապես ի՞նչ քայլեր Դուք նկատի ունեիք և ո՞ր համատեքստում:
- Խոսելով Ռուսաստանի կողմից անզգույշ քայլերի մասին ես նկատի ունեի այնպիսի քայլեր, որոնք կարող են խախտել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ այն է տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Ինչպես ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այս սկզբունքներից ոչ մեկը չունի առավելություն մյուսի նկատմամբ: Դա նշանակում է, որ ռուսական կողմը չի կարող իրեն թույլ տալ պաշտպանել հակամարտության կողմերից որևէ մեկին: Միևնույն ժամանակ Ռուսաստանը չի սադրում կողմերից և ո°չ մեկին և շարունակում է երկխոսությունը կողմերի միջև՝ հուսալով, որ հակամարտությունը կունենա խաղաղ լուծում:

- Ո՞ր փուլում է այժմ գտնվում Եվրասիական միության ստեղծումը և ի՞նչ ապագա են տեսնում այս միության մեջ Ռուսաստանում: Ի՞նչ են ասում Ռուսաստանում այս նախագծի հիմնական կողմնակիցներն ու ընդդիմախոսները:
- Եվրասիական միությունը երկարաժամկետ ծրագիր է, որը ենթադրում է անդամ երկրների տնտեսական և քաղաքական լայնածավալ ինտեգրում: Այո, ընթացքը դեպի Եվրասիական միություն ներկայիս պայմաններում բավականին բարդ է: Դրան խոչընդոտում են այս ծրագրի իրականացմամբ շահագրգռված երկրների միջև եղած տարաձայնությունները, ինչպես նաև արտաքին բացասական ազդեցությունները, կամ պայմանները, որոնք կապված են ժամանակակից տնտեսական մոդելի հետ: Այնուամենայնիվ, հետսովետական երկրներում ներկայումս գոյություն ունեցող և գործող միջպետական կառույցներում արդեն իսկ գերակա է բազմակողմանի երկխոսության դինամիկան: Այս բոլոր միջպետական կառույցները՝ Ազատ առևտրի գոտին, Մաքսային միությունը, Եվրազեսը և Միասնական տնտեսական գոտին, որոնք դեռ երեկ պայմանագրերի մակարդակի վրա էին, այժմ, սկսած 2011-2012-ից, նպաստում են ԱՊՀ տարածքում պետությունների ինտեգրման գործընթացին:
Ինչ վերաբերում է տվյալ նախագծի քննադատներին, ապա պետք է հասկանալ հետևյալը՝ Եվրասիական միության ստեղծումը դա պարզապես թղթի վրա գրված գեղեցիկ լոզունգ չէ, այլ ռեալ այլընտրանք է ժամանակակից համաշխարհային տնտեսական մոդելին: Եվրասիական միության ստեղծմանն ուղղված գործընթացը, որպես ռեալ գործող միջպետական համակարգ մեծ հաշվով աջակցություն է ստացել վերընշված քաղաքական և տնտեսական միությունների կողմից, որը հիմք է հանդիսանալու հետսովետական երկրների համագործակցության համար:

-Եթե Հայաստանը դառնա մաքսային միության անդամ, Ձեր կարծիքով ի՞նչ ձևաչափով կարող է դրվել Ղարաբաղի հարցը: Կարո՞ղ է արդյոք Հայաստանն անդամակցել Մաքսային միությանն այնպես, որ այն գտնվի Լեռնային Ղարաբաղի հետ միևնույն մաքսային տարածքի մեջ:
- Ներկայումս Հայաստանը չի կարող միանշանակ որոշում ընդունել՝ փորձելով պահել հավասարակշռությունը մի կողմից Մաքսային միության, մյուս կողմից Եվրոպական շուկայի միջև: Այս անորոշությունը միայն է°լ ավելի է բարդացնում փոխհարաբերությունների զարգացումը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ապա ինչպես արդեն նշեցի, այն պետք է գործի բացառապես միջազգային իրավունքի նորմերից ելնելով:

- Եթե Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ, հետագայում որքանո՞վ է հնարավոր Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը:
- Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչել-չճանաչելու հարցը չի կարող բարձրացվել նախքան հակամարտության լուծում ստանալը: Քանի դեռ հակամարտության բոլոր մասնակիցները չգան ընդհանուր հայտարարի, Ռուսաստանի կողմից ցանցացած որոշում հակադրության մեջ կլինի միջազգային իրավունքի այս կամ այն սկզբունքի հետ:

- Եթե այն երկրները, որոնք ցանկանում են անդամակցել Եվրասիական միությանը, արդեն այդ ժամանակ խորապես ինտեգրված լինեն Եվրոմիության մեջ, ապա կարո՞ղ են արդյոք նրանք անդամակցել միաժամանակ երկու կառույցներին էլ: Եթե ոչ, ապա հնարավոր է, որ եվրասիական միության կառուցվածքը փոխվի այնպես, որ դա հնարավոր լինի, հաշվի առնելով նախագահ Պուտինի այն հայտարարությունը, թե Եվրասիական միությունը չի պատրաստվում մեկուսանալ կամ որևէ մեկին հակադրվել:
- Եվրասիական միությունը, ելնելով իր նպատակներից, իրականում չի պատրաստվում մեկուսանալ, սակայն ինչ վերաբերում է ունիվերսալ ինտեգրացիոն սկզբունքներին, ապա նույն սկզբունքներով են կառուցվում հարաբերությունները Եվրոմիության և Ռուսաստանի միջև, ինչը բնականաբար չի ենթադրում Ռուսաստանի անդամակցումը ԵՄ-ին: Այսպիսով, Եվրասիական միության մասին Պուտինի հայտարարած դիրքորոշումը նշանակում է, որ Եվրասիական միությունը պատրաստվում է տնտեսական և քաղաքական հարաբերություններ հաստատել ո°չ միայն այն երկրների հետ, որոնք կդառնան Եվրասիական միության անդամ, այլ նաև այն բոլոր կառույցների և միջպետական միավորների հետ, որոնք հետաքրքրված կլինեն Եվրասիական միության հետ բազմակողմանի հարաբերություններ կառուցելու մեջ: Այս պարագայում անդամակցումը Եվրասիական միությանը սկզբունքային հարց չի հանդիսանում այս կամ այն պետության հետ հարաբերություններ զարգացնելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}