ՀԱԿ-ը կսատարի «Ժառանգության» թեկնածուին, իսկ ԲՀԿ-ում դեռ չեն որոշել
Երեկ հայտնի է դարձել, որ ՀԱԿ-ը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կսատարի «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանին: Այստեղ ՀՀԿ-ից և «Ժառանգությունից» բացի քաղաքական մյուս ուժերը թեկնածուներ չեն առաջադրել:
ԲՀԿ-ն վերջին ժամանակներս կրկին դեգերում է ընդդիմադիր հատվածում: «Հրապարակ»-ը փորձել է պարզել, թե արդյոք ԲՀԿ-ն ինչ-որ մեկին սատարելու է: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է. «Նման հարց չենք քննարկել, երբ քննարկենք, սիրով կտեղեկացնեմ»: Իսկ Դաշնակցականների հետ կապվել չի հաջողվել: ՀՅԴ-ականների` դեսպաններ նշանակվելու լուրերից հետո այստեղ բոլորը «բոյկոտել են» իրենց բջջայինները: