Սամվել Ալեքսանյանը դժգոհել է, որ որոշ պաշտոնյաներ Փակ շուկայի թեմայով քննադատական ելույթներ են ունենում
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն իր շրջապատում դժգոհել է, որ պետական որոշ պաշտոնյաներ Փակ շուկայի թեմայով քննադատական ելույթներ են ունենում: Դա Ալեքսանյանի համար անակնկալ է եղել:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ բոլոր «նշանակալի» քայլերը, այդ թվում՝ նաև Փակ շուկայի արմատական վերափոխումը, նա իրականացրել է «ամենավերևների հետ ճշտվելուց» հետո: Թերևս հենց դա է պատճառը, որ որոշակի վտանգ զգալով՝ Լֆիկ Սամոն մոբլիզացրել է իր ազդեցության տակ գտնվող հաստավիզների ու ճղճղան կանանց հայտի «կոնտիգենտին», որը այս օրերին ի պաշտպանություն Փակ շուկայի աղճատման միտինգներ է անում ու հարձակվում հուշարձանի շենքի վերականգնումը պահանջող ակտիվիստների վրա: «Կոնտիգենտը» բավականին ագրեսիվ է տրամադրված. երեկ, օրինակ, այդ կանանցից մեկը հարձակվել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի վրա ասելով՝ «Կոկորդդ կքերեմ»: