Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը մեր տարածաշրջանում վերջինն է
«Եվրոպական հարևանության քաղաքականության Արևելքի լրատվամիջոցների ազատության դիտարկում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մամուլի ազատության ինդեքսում, որը հրապարակել է «Ենի Նասիլ» լրագրողական կազմակերպությունը, Ադրբեջանը տարածաշրջանում վերջին տեղն է գրավել:
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ինդեքսը կազմվել է փորձագիտական հարցումների հիման վրա, որին մասնակցել են իրավապաշտպաններ, սոցիոլոգներ, հասարակական գործիչներ և լրագրողներ, ովքեր հնգամյա փորձ ունեն իրենց ոլորտներում և ներկայացված չեն պետական կառույցներում և քաղաքական կազմակերպություններում: Հարցումն անցկացվել է հունիսի 22-ից մինչև 25-ը:
Հոդվածում նշվում է, որ «Քաղաքականություն» անվանմամբ բաժնի հետ կապված իրադրությունը որոշվել է 8 չափորոշիչների հիման վրա: «Պրակտիկա» բաժնում գնահատականը տրվել է ըստ 37 չափանիշների, այդ թվում ԶԼՄ-ների աշխատակիցների դեմ ուղղված մարդասպանություններ, ծեծեր, առևանգումներ, ձերբակալություններ, հետապնդումներ, շանտաժ, և այլն:
Հեռուստառադիոհեռարձակման բաժնի իրադրությունը գնահատվել է ըստ 5 չափանիշի` հանրային և մասնավոր հեռարձակողների անկախության, կարգավորող կառույցի դերի, եթերի բազմակարծության, թվային հեռարձակմանն անցնելու որոշման:
Համացանցի և նոր մեդիաների ոլորտի գնահատականը նույնպես 5 չափանիշով է տրված` նորմեր, որոնք սահմանափակում են ազատությունը Համացանցում, կարգավորող կառույցների գոյություն, բլոգերների և սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի հետապնդում, մենաշնորհի առկայությունը ինտերնետ-ծառայությունների ոլորտում, համացանցում տեղեկատվության աղբյուրի հասանելիության սահմանափակում, համացանցից օգտվելու պայմաններ:
Վերջնական ինդեքսը կազմվել է բաժինների միավորների գումարման միջոցով: Ինդեքս1-ը նվազագույնն էր և ընդգրկում էր 0-250 միավոր, ինդեքս7-ը ամենաբարձրն էր (1360-ից մինչև 1650 միավոր):
Արդյունքում Վրաստանն ունի 1222 միավոր, Մոլդովան` 1111, Հայաստանը` 912, Ուկրաինան` 797, Ադրբեջանը` 523, իսկ Բելառուս` 414 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան