
Գործարար Սիլվա Համբարձումյանը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարել իր հանքավայրի աշխատողներին
«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Սյունիքի մարզի բնակիչները պատմել են, որ իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիփանի մեկ հանքավայրում և ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Նրանք վրդովված նշել են, որ իրենք վտանգավոր աշխատանք են կատարում, սակայն վաստակած գումարի մասին չեն կարողանում պարզաբանում ստանալ ղեկավարությունից:
«Ժողովուրդ»-ը չի կարողացել կապվել Սիլվա Համբարձումյանի հետ, քանի որ նա համառորեն չէր պատասխանում հեռախոսազանգերին: Ու այդպես էլ անհասկանալի է մնացել`Ս. Համբարձումյանը փող չունի, թե պարզապես որոշել է «քցել» մարդկանց: