Հենրիկ Նավասարդյանը հրաժարականի դիմում չի պատրաստվում գրել
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը որդու հետ կապված միջադեպից հետո չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել: Այդ մասին Panorama.am-ին հայտնեց վարչության պետը:
«Ես ոչ մի դիմում գրելու բան չունեմ, չեմ տեսնում, և պատասխանելու էլ բան չունեմ»,-ասաց Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Նավասարդյանի որդին` Դավիթ Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց հոր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ, որից հետո հեռացել է:
Երթևեկության կանոնների խախտման ու փաստաթղթերի անհամապատասխանության հետևանքով մեքենան, որի մեջ եղել էր Նավասարդյանի որդին, տարվել էր ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Հարցին, թե ում էր պատկանում ՃՈ հատուկ պահպանվող տարածք տարված Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան, Նավասարդյանն արձագանքեց.
«Արդն ամեն ինչ լրատվականներով ասված է, պետք չի, որ ձեզ մեկնաբանեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան