Orange-ի բաժանորդները SMS-ի միջոցով կարող են վճարել ավտոկայանատեղերի համար
Այսուհետ Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են SMS-ի միջոցով վճարել Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերի ժամանակավոր օգտագործման ժամավճարը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ուղարկելով կարճ հաղորդագրություն 1045 և 5045 համարներին և հաղորդագրության տեքստում լատինատառ և առանց բացատների նշելով իրենց ավտոմեքենայի պետհամարանիշը ՝ բաժանորդները համապատասխանաբար ձեռք կբերեն նախատեսված 1-ժամյա կամ 1-օրյա ավտոկայանատեղերի կտրոններ: Մեկ ժամվա ավտոկայանման թույլտվության արժեքն է 100, իսկ 1 օրվանը` 500 դրամ:
Վճարովի կայանման ժամկետի ավարտից 10 րոպե առաջ բաժանորդները կստանան հիշեցնող հաղորդագրություն, որտեղ բաժանորդին կառաջարկվի անհրաժեշտության դեպքում ձեռք բերել նոր կտրոն` կայանման ժամկետը ավելացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները