Վ.Պուտին. Երևանում հնարավոր է բացվի «МГУ»-ի մասնաճյուղը
Հնարավոր է Երևանում բացվեն Մոսկվայի պետական համալսարանի (МГУ) մասնաճյուղն ու ռուսալեզու գիմնազիա: Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, նման հեռանկարը այժմ քննարկման փուլում է:
Պուտինը հիշեցրել է նաև, որ երկու երկրները ունեն հաջող համագործակցության փորձ կրթական ոլորտում: Խոսքը, մասնավորապես, ռուս-հայկական համալսարանի և ռուսական վեց բուհերի մասնաճյուղերի մասին է, որոնք գործում են Հայաստանում և որտեղ սովորում են ավելի քան երկու հազար ուսանողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան