Բասենցյան. Օշականում և Ոսկեվազում ջուրը մաքուր է
Արագածոտնի մարզի երկու գյուղերից հիվանդների հոսքը նվազել է, բայց չի դադարել: Panorama.am-ին մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Բասենցյանն ասաց, որ երեկ էլ աղիքային վարակի նշաններով դիմել է Օշականի մի բնակիչ:
Վարակի հիմնական պատճառ հանդիսացող ջրի տարբերակը հերքվել է: Բասենցյանի խոսքով, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ջուրը մաքուր է:
«Ջուրը մաքուր է, ոչ մի բան չի տալիս»,-ասաց վարչության պետն ու չմասնավորացրեց, թե այս պահին ինչ հավանական պատճառներ են քննարկվում:
Հիշեցնենք, որ աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպքի գրանցումից հետո Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներն անմիջապես կազմակերպել են բակային համայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել է ևս 58 հիվանդ: Նրանցից 14-ը բուժվում է Աշտարակի ԲԿ-ում, 4-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Մյուսների բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Նրանք տարիքային տարբեր խմբերից են։
Նախորդող հրապարակումներ`
Բասենցյան. Արագածոտնի գյուղերում վարակի պիկն անցել է
Օշական և Ոսկեվազ գյուղերում արձանագրվել են աղիքային վարակների դեպքեր. Վարակի աղբյուրը ջուրն է