Էրդողան. «Թուրքիան պատրաստ է Սիրիայի հարձակմանը»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է G-20-ի համաժողովին, օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի` անդրադառնալով Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին` Էրդողանը ասել է, որ Սիրիայի վրա հնարավոր հարձակման դեպքում Թուրքիան պատրաստ է ցանկացած կոալիցիայի մասը կազմել:
Անդրադառնալով Սիրիայի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին`Էրդողանը ասել է.
«Հատկապես հետաքրքիր է Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ Պուտինի` վերջին ժամանակներս արած հայտարարությունները: Նա նախ ասում է. «Մենք դեմ ենք ռազմական միջամտությանը», իսկ հետո ավելացնում. «Եթե պարզվի, որ քիմիական զենք է կիրառվել, մենք մեր դիրքորոշումը կփոխենք»: Այսինքն ստացվում է` ինքնաթիեռներով ռմբակոծելը հանցանք չէ, իսկ քիմիական զենքի կիրառումը հանցա՞նք է: 100 հազար հոգի սպանեն ձայն չեք հանի, իսկ 300 հոգի զուտ նրա պատճառով, որ քիմիական զենքով է սպանվել կասեք, «դա հանցանք է»: Դեռ մի բան էլ կավելացնեք. «Եթե ապացուցեք, որ քիմիական զենք է կիրառվել, մենք կստարենք ՄԱԿ-ին»: Ճիշտն ասած սա հասկանալ ես դժվարանում եմ»:
Էրդողանը պատասխանել է նաև Սիրիայի փոխարտգործնախարարի` «Թուրքիային կհարվածենք» հայտարարությանը ասելով.
«Թուրքիան նման բանի ամեն պահ պատրաստ է: Իհարկե, չգիտեմ, թե որքանով է դրան պատրաստ Սիրիան: Չեմ հասկանում, թե Բաշարը ինչի վրա հիմնվելով է հայտարարություններ անում»: