Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը դիրքերը բարելավել է 3 կետով` գրավելով 79-րդ տեղը
2013-2014թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 148 երկրների մեջ գրավում է 79-րդ տեղը` դիրքը բարելավելով 3 կետով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը` ներկայացնելով «Համաշխարհային մրցունակության զեկույց 2013-2014»-ի հիմնական արդյունքները:
Նրա խոսքերով` էական առաջընթաց է գրանցվել տեխնոլոգիական պատրաստվածության, մակրոտնտեսական միջավայրի կայունության և ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով: Մինչդեռ աշխատուժի շուկայի արդյունավետության հենասյունը բացասական տեղաշարժեր է գրանցվել գրեթե բոլոր ենթացուցիչներով: Նշանակալի է բարձագույն կրթության և վերապատրաստման հենսայունի վատթարացումը:
Զեկույցի համաձայն` Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ը:
ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում նախորդ տարվա համեմատ հետընթաց է գրանցել Ուկրաինայում (դիրքի վատթարացում 11 կետով), իսկ ամենազգալի առաջընթացը` Ադրբեջանում (7 կետով դիրքի լավացում): Նշենք, որ Վրաստանը իր դիրքերը բարելավել է 5 տեղով:
Զեկույցի համաձայն` Հայաստանը 148 երկրների շարքում մակրոտնտեսական միջավայրում դիրքերը բարելավել է 19 կետով` գրավելով 64-րդ տեղը, իսկ աշխատուժի շուկայի արդյունավետության առումով մեր երկիրը դիրքերը զիջել է 20 կետով` գրավելով 20-րդ տեղը, պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման գործոնով հետընթաց է արձանագրվել 15 տեղով` զբաղեցնելով 60-րդ տեղը, վարկերի ստացման հեշտության առումով մեր դիրքերը զիջել ենք ապրել 19 տեղով, աշխատավարձի սահմանման ճկունությունով` 17, նորարարության կարողությունով` 15, իսկ հետազոտական և վրապատրաստման ծառայությունների հասանելիության առումով արձանագրվել է հետընթաց 13 տեղով:
Մ.Հերգնյանի խոսքերով` բիզնես գործընթացների կարգավորման և պետական կառավարման որոշ բնագավառներ հաստատուն կերպով ներկայանում են Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Մասնավորապես, դա վերաբերում է բիզնես հիմնելու համար գործընթացների քիչ քանակին, աշխատող գործատու ճկուն հարաբերություններին և պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությանը: Իսկ մրցակցային թերությունները այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են տնտեսության արտահանման պահպանումը և կառավարման դպրոցների որակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները