Մաքսային միությանն անդամակցելը իրավունքի պաշտպանության տեսանկյունից բացասաբար կազդի Հայաստանի վրա. Իրավապաշտպան
«Եթե Հայաստանը վերադառնում է Սովետական միության կազմի մեջ, իսկ Մաքսային միությունը դա է ենթադրում, ուրեմն եվրոպական հեռանկարը պետք է մոռանալ», -այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` մեկնաբանելով Մաքսային միությանը միանալու մասին երեկ տարածված լուրերը:
Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»,- նշել է հանրապետության ղեկավար»:
Զեյնալյանի խոսքով, Սովետական միությունը և դրա իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը շատ հեռու են իրավունքից, ինչի վառ ապացույցն են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դեմ ներկայացված հայցերը և դրանք բավարարած ՄԻԵԴ վճիռները:
«ՌԴ-ից իրավունքի պաշտպանության առումով մենք ոչինչ չունենք վերցնելու: Ավելին, մենք այս պահին իրավունքների առումով Ռուսաստանից շատ առաջ ենք: Կարծում եմ, որ Մաքսային միությանն անդամակցելը բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա իրավունքների պաշտպանության տեսակետից: Մեր խառնվածքը, մեր ուղին Եվրոպան է, որտեղ մարդը առավել պաշտպանված է», -հավելեց իրավապաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են