Ալրաղացի Լյովիկին պատկանող հյուրանոցը ևս երեք տարով կազատվի ավելացված արժեքի հարկից
ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի «Ախթամար» հյուրանոցային համալիրին ևս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին: «Ախթամարը» պատկանում է հայտնի Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին:
«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Ալրաղացի Լյովիկի այս «օբյեկտը» կառավարությունից հարկային արտոնություն է ստանում արդեն երրորդ անգամ: Պաշտոնապես ձևակերպվում է, որ «Ախթամարը» նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր է ստեղծում և այլն: Բայց փաստն այն է, որ ընդամենը 50 տեղանոց այս հյուրանոցը աշխատում է արդեն 3 տարի և այնքան քիչ ընթացիկ հարկեր է վճարում, որ չի հայտնվում նույնիսկ 1000 հարկատուների ցանկում»: