«Հայասի գրուպ»-ից հերքում են. արտադրական թափոնները Քասախ գետը չեն լցվում
«Իրավունք»-ը տեղեկություններ էր ստացել, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն իր արտադրական թափոնը ուղղակի լցնում է Քասախ գետը: Ըստ աղբյուրների`վերջերս Արագածոտնի մարզում միանգամից բռնկված աղիքային սուր վարակը հենց դրա արդյունքն էր: Սակայն «Հայասի գրուպ» ընկերության աշխատակցուհին, ով չի ցանկացել ներկայանալ, ընկերության անունից ասել է.«Ճիշտն ասած`ես առաջին անգամ եմ ձեզնից այդ մասին լսում, քանի որ մեր շինարարական կազմը շատ բարեխիղճ է կատարում իր առաքելությունը: Եթե նման բան լիներ, բոլորը կիմանային այդ մասին: Իսկ ինչ վերաբերում է տարածված վարակին, ապա մեզ մոտ ստուգումներ անցկացրել են, բայց ոչինչ չեն հայտնաբերել»: