«Մաքսային միություն, թե Եվրամիություն. Հայաստանն ընտրեց ՀԱՊԿ-ը»
«Մաքսային միություն, թե Եվրամիություն. ընտրության մեջ Հայաստանն ընտրեց ՀԱՊԿ-ը»: Անդրադառնալով Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Վիլնյուսյան գործընթացի մեջ ընդգրկված մյուս երկրների` Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի վրա ՌԴ-ն իհարկե կարող է որոշակի ճնշում գործադրել և ստանալ որոշակի արդյունքներ: Այս երկրների վրա ճշնման գործիքները ընկած են տնտեսական, ֆինանսական և հաղորդակցության ոլորտում: Մենք այս երկրներից տարբերվում ենք նրանով, որ ունենք ևս մեկ ձևաչափ. դա անվտանգությունն է: Այն մեզ համար շատ կարևոր է: Մենք պետք է հաշվի առնենք անվտանգության գործոնը, իսկ դա մեզ համար ՀԱՊԿ-ն է: Հետևաբար, հենց ի հայտ են գալիս անվտանգության հետ կապված խնդիրներ, ընտրության հնարավորությունը զրոյական է դառնում: Հայաստանի իշխանությունը սա չէր կարող հաշվի չառնել»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Սակայն ես չեմ կարծում, որ սա խաղի ավարտ է: Ես կարծում են, որ սա ամենաքիչը շարունակություն է, եթե ոչ սկիզբ: Ես չեմ կարծում, որ բոլոր հնարավորությունները սպառվել են: Քաղաքականության մեջ այդպես չի լինում: Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների կողմից «և-և» քաղաքական գիծը կշարունակվի, սակայն որքանով դա կընկալվի Բրյուսելում և Մոսկվայում, ցույց կտա ապագան: Ես չեմ բացառում, որ մենք կլինենք Վիլնյուսում, ու ինչ-որ բան կստորագրենք այնտեղ»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան