Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել իրանցի իր գործընկերոջը՝ Հոսեյն Դեհղանին
«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հոսեյն Դեհղանին շնորհավորել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար նշանակվելու առթիվ»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հոսեյն Դեհղանին հղած շնորհավորական ուղերձում՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նոր նախարարի պաշտոնավարման օրոք Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարությունների միջև առկա համագործակցությունն ավելի կնդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ, որոնք ուղղված կլինեն երկու երկրների զարգացմանը և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:
Նշենք, որ Իրանի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցավ կառավարության կազմի փոփոխություն, ինչի արդյունքում՝ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդիին փոխարինեց Հոսեյն Դեհղանը: