Միգուցե իմ հայտարարությունը փոխի Տիգրան Աթանեսյանի որոշումը. Գրիգորյանը ընդունել է Զոհրաբյանի հրավերը
Սեպտեմբերի 14-ին կայանալիք Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածու Կրոմվել Գրիգորյանը ընդունել է մյուս թեկնածու Արա Զոհրաբյանի հրավերը` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բանավեճ կազմակերպելու մասին:
Կրոմվել Գրիգորյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հույս հայտնեց, որ բանավեճ-քննարկմանը կմասնակցեն Պալատի բոլոր անդամները, ինչի ժամանակ թեկնածուները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը, պատասխանել գործընկերների ու լրագրողների հարցերին, լսել գործընկերների առաջարկներն ու դիտողությունները:
«Ճիշտ կլինի, որ բոլորը մասնակցեն, քանի որ կարող է լինեն դիտողություններ ծրագրի հետ կապված, որոնք հնարավոր կլինի ներկայացնել», -փոխանցեց պարոն Գրիգորյանը:
Նկատենք, որ Արա Զոհրաբյանի հրավերը չէր ընդունել Փաստաբանների պալատի նախագահի մյուս թեկնածու Տիգրան Աթանեսյանը` ասել, որ իր համար նախընտրելի է հեռուստատեսային բանավեճը, այլ ոչ թե` «հյուրանոցային»:
Կրոմվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց նաև, որ իր այս հայտարարությունը հնարավոր է փոխի Տիգրան Աթանեսյանի որոշումը: «Միգուցե իմ հայտարարությունը փոխի Տիգրան Աթանեսյանի որոշումը, միգուցե ինքն էլ գա մասնակցի, միգուցե ունենան մարդիկ հարցեր, որոնք իրեն են ուղղված և ընտրողները հասկանան` ում են իրենց ձայնը տալու, ով լավ կղեկավարի», -հավելեց Կրոմվել Գրիգորյանը:
Կարդացեք նաև`
ՓՊ նախագահի ընտրություններ. թեկնածու Արա Զոհրաբյանը մյուս թեկնածուներին հրավիրում է բանավեճի
Հեռուստադեբատներ պետք է անցկացնել հեռուստատեսության եթերում, այլ ոչ թե հյուրանոցում. Աթանեսյանը արձագանքել է Զոհրաբյանին
Ոչ ոքի մտքով չէր անցել Տեր-Պետրոսյանի վերադարձը անվանել հյուրանոցային վերադարձ. Կարեն Մեժլումյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան